good-banner
Լրահոս

Սննդակարգում մսի բացակայությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ

 

77f272e8c681d24421e814

shabat.am Մսի բացակայությունը սննդակարգում մեծացնում է իմունիտետի իջեցման ռիսկը: Այս մասին հայտնում է ru.golos.ua-ն՝ հղում անելով Լ. Մեդվեդի անվան Էկոհիգիենայի և թունաբանության ինստիտուտի դիետոլոգիայի և բժշկական-կանխարգելիչ միջոցների կլինիկական հետազոտությունների բաժնի պետ Պյոտր Կարպենկոյին:

«Կենդանական ծագման սպիտակուցները պարտադիր պետք է առկա լինեն սննդակարգում: Բուսական սպիտակուցներն ամբողջովին չեն բավարարում օրգանիզմի պահանջմունքները, չեն յուրացվում այնպես, ինչպես կենդանականները, դրանք ոչ լիարժեք են ամինաթթվային կառուցվածքով: Այդ պատճառով պահք պահողների իմունիտետը ընկնում է»,- ասել է նա:

Միաժամանակ փորձագետը նշել է, որ միսը սննդակարգում կարելի է հաջողությամբ փոխարինել ձկնեղենով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara