Սպանություն ոսկու շուկայում. հանցագործի ինքնությունը հայտնի է (լուսանկարներ)

323

armtimes.com — Հունիսի 2-ին, սպանություն  է տեղի ունեցել Երեւանի ոսկու շուկայում: ժամը 22-ի սահմաններում շտապ օգնության ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մեկնած խումբը Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկայում», հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի: 

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Armtimes.com-ին հայտնեց, որ ժամը 22:05-ի սահմաններում Նաիրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նույն հասցեից «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985 թվականին ծնված Արամ Ա.-ն:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է:
Ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Մեզ հասած տեղեկություններով՝ մինչ դանակահարությունը, վիճաբանություն է եղել, բարձր ձայներ են հնչել: Սպանվածը, նախնական տեղեկություններով, ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցներից է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache