Լրահոս

Սպառնալիք Հայաստանին. Ռուսական մեդիադաշտի հերթական շանտաժը

 

Ռուսական Ռոսբալտ գործակալությունը որոշել է անդրադառնալ արցախյան խնդրին եւ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը, թեեւ ծավալվում է ընդհուպ Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական դասավորություն եւ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեմա: Ռոսբալտի անդրադարձն այդ առումով պարունակում է ուշագրավ դիտարկումներ եւ թողնում Սերժ Սարգսյանի նկատմամբ շանտաժի տպավորություն՝ ընդ որում թե Արցախի խնդրում, թե իշխանության հարցում:
Ընդհանուր առմամբ, հրապարակումն արձանագրում է, որ եթե Սերժ Սարգսյանը Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը չգնա «Լավրովի պլանին» ընդառաջ, ապա ավելի լավ է ընդհանրապես չգնա հանդիպման: Միեւնույն ժամանակ, եթե Սարգսյանը չգնա հանդիպման, ըստ հոդվածի տրամաբանության, ապա դա կսրի տարածաշրջանում բախման վտանգը, իսկ այդ դեպքում Ռուսաստանին հարկ կլինի քայլեր ձեռնարկել այդ վտանգը չեզոքացնելու համար: Այդտեղ էլ թերեւս ակնարկ է, որ այդ դեպքում Մոսկվան կմտածի Սարգսյանին հեռացնելու մասին, այսպես ասած լարվածությունը թուլացնելու համար: Ընդ որում, դարձյալ ըստ հոդվածի տրամաբանության, նաեւ Հայաստանի ներսում սոցիալ-հոգեբանական լարվածությունը թուլացնելու համար, որովհետեւ Ռուսաստանի «դրածո» Կարեն Կարապետյանը Մոսկվայի համար առավել նախընտրելի է՝ Հայաստանի հանրությունը նրան չի մերժում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի:
Միով բանիվ, ի մի բերելով հոդվածի տրամաբանությունը, հնարավոր է թերեւս արձանագրել, որ դրանով ազդակ է հղվում Սերժ Սարգսյանին, որ կամ Ալիեւի հետ հանդիպմանը գնում է «Լավրովի պլանի» շուրջ պայմանավորվելու՝ իսկ հոդվածում այդ համատեքստում ուղիղ խոսում են ազատագրված տարածքներից հայկական զինուժը առանց նախապայմանի դուրս բերելու անհրաժեշտության մասին, կամ Սարգսյանին սպառնում է այսպես ասած իշխանական-քաղաքական ծրագրերի տապալում:
Թե ինչու՞ է Ռոսբալտը որոշել անդրադառնալ արցախյան խնդրին ու հասնել մինչեւ տարածաշրջանային կայունության եւ Հայաստանի ներիշխանական հանգուցալուծման նուրբ կապի, հետաքրքիր հարց է:
Ադրբեջա՞նն է Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ որոշել դիմել այդօրինակ շանտաժի, թե՞ Ռուսաստանը: Ռուսաստանը տվյալ դեպքում կարող է լինել ընդհուպ Կրեմլի՞ մակարդակով, թե՞ ավելի ներքեւում խմբված տարբեր շահառուների, որոնք Կրեմլում փորձում են ձեւավորել համապատասխան մոտեցում եւ քաղաքական որոշում: Թե՞ հոդվածի տրամաբանությունը կարող է ծագած լինել օրինակ Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական դաշտի որեւէ շահառուի մոտ:
Հետաքրքիր կլինի հետեւել, թե այդ տրամաբանությունը ինչ ծավալում կստանա ռուսական մեդիա-փորձագիտական տարածությունում եւ ինչ արձագանք կգտնի նաեւ Ադրբեջանում:
Հայաստանում արձագանքը կանխատեսելը թերեւս բարդ չէ, եւ «Լավրովի պլանի» հիշատակումը անկասկած բերելու է տարածքների ճակատագրի վերաբերյալ հանրային տագնապի եւ մեղադրանքի, կամ առնվազն կասկածի, որ «բացահայտվել» է տարածք հանձնելու Սերժ Սարգսյանի մտադրություն: Առավել եւս կհիշատակվի Նալբանդյանի հայտնի հայտարարությունը տարածքների մասին, որ հնչել էր Հայաստան-Սփյուռք համաժողովում:
Էդվարդ Նալբանդյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ ինչ որ մեկին պետք է եղել համատեքստից կտրած ներկայացնել իր խոսքը, անուշադրության մատնելով այն, որ ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը մադրիդյան սկզբունքների մասին խոսքի համատեքստում, իսկ Հայաստանի դիրքորոշման մասով առավել կենտրոնացել է կարգավիճակի եւ անվտանգության խնդիրների վրա:
Ու՞մ էր Նալբանդյանը կասկածում իր խոսքն առանձին համատեքստից կտրած հատվածի վրա կենտրոնանալու համար: Բայց հատկանշական եւ ուշագրավ է, որ այդ աղմուկը սկսեց ու տարածվեց դարձյալ ռուսաստանյան տեղեկատվական դաշտից:
Այդ առումով, ներկայում էլ ուշագրավ է դառնում այդ դաշտում հրապարակված հոդվածը, որը գործնականում նույն տրամաբանության շարունակությունն է, բայց արդեն ավելի լայն տարածումով ու ծավալումով, ընդհուպ Հայաստան-ԵՄ համաձայնագիր:
Երեւանում Սերժ Սարգսյանն օրերս հրավիրել էր անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվող երկու հարցերից մեկը առնչվում էր հենց տեղեկատվական անվտանգության քաղաքականությանը: Եվ այդ իմաստով, հենց նիստին զուգահեռ տեղի է ունենում Հայաստանի հանդեպ տեղեկատվական գրոհի առնվազն երկու դրսեւորում, ընդ որում տրամաբանական շարունակության եւ գեներացիայի սկզբունքով:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խոսելով Չինաստան կատարած իր այցի եւ սպառազինություն ձեռք բերելու մասին տեղեկությունների մասին, հայտարարել էր, որ չի եղել այդպիսի պայմանավորվածություն եւ ընդհանրապես նպատակահարմար չէ խոսել այդօրինակ գործարքների մասին, քանի որ դրանք խանգարում են այդ գործարքների արդյունավետությանն ու «հուշում» են հակառակորդին: Իսկ հետաքրքիրն այն է, որ Վիգեն Սարգսյանի չինական այցի ընթացքում սպառազինություն՝ մասնավորապես հարվածային անօդաչուների հակազդման միջոցներ ձեռք բերելու նպատակի վերաբերյալ տեղեկատվությունը դարձյալ ծագել էր ռուսական մեդիահարթակից:
Օրինակները չեն ավարտվում դրանով: Մեկ այլ վառ օրինակ է այն, որ ընթացիկ ամռանը Վրաստանում ՆԱՏՕ վարժանքին Հայաստանի մասնակցությունից հետո նույն ռուսական մեդիահարթակում հրապարակվեցին հոդվածներ, որոնք Հայաստանի այդ մասնակցությունը դիտարկում էին որպես հակառուսականության դրսեւորում եւ Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն: Այդ հրապարակումների հեղինակները կարծես փորձում էին հասնել նրան, որ Մոսկվան Հայաստանի առաջ դնի այդօրինակ մասնակցության արգելք եւ գործնականում հնարավոր է հենց նրանք հասան այն բանին, որ Երեւանը ստիպված եղավ հրաժարվել սեպտեմբերին Վրաստանում մեկ այլ զորավարժության մաս


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing