«Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք». Էրդողան

56

yelaket.am — Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին, նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»:

«Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»,-ասել է Էրդողանը:

Ermenihaber.am



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache