good-banner
Լրահոս

Սպիտակ տունը մեկնաբանել է Սիրիա ռուսական C-300-ներ ուղարկելը

 

capture-thumb

Tert.am —Սպիտակ տունը կարծում է, որ Սիրիայում C-300-ների տեղակայումը հակասում է Ռուսաստանի հայտարարած նպատակներին՝ Սիրիայում ծայրահեղականության դեմ պայքարին: Այդ մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սկսեմ նրանից, որ այդ սարքավորումը հակասում է նախագահ Պուտինի հայտարարություններին, թե նրանց ջանքերը Սիրիայում կենտրոնացած են ծայրահեղականների վրա: Ես տեղեկություն չունեմ, որ ԻՊ-ը կամ «Ալ-Քաիդան» այնտեղ ինքնաթիռներ ունենան: Ռուսաստանը կարող է այլ հետախուզական տվյալներ ունենալ, բայց ես խորապես կասկածում եմ»,- ասել է Էռնեստը:

«Դա բարձրացնում է Ռուսաստանի վարկանիշի և Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների մասին հարցեր»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիա է ուղարկվել C-300 զենիթահրթիռային համակարգ: Նրա խոսքով՝ խոսքը միայն պաշտպանողական համակարգի մասին է, որը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara