Սրբապղծության և գրանտակերության արանքում

36

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նորից կպչելով եկեղեցուն։

Այս անգամ պարոնն առաջարկում է «Կրոնի պատմություն» առարկան հանել դպրոցներից:

«Այդ պատմությունը անշուշտ կարեւոր է եւ հեշտությամբ կարող է դասավանդվել «Պատմություն» առարկայի մեջ, առանց հատուկ առարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր: Այլապես, պիտի առաջարկեմ մտցնել այսպիսի առարկաներ եւս. «Գիտության պատմություն», «Ճակատամարտերի պատմություն», «Դիվանագիտության պատմություն», «Գաղութատիրության եւ կայսրությունների պատմություն», վերջապես՝ «Մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» եւ այլ զարմանազան պատմություններ («Խոհանոցի պատմություն», «Կռապաշտության պատմություն» ու «Վլեի եւ Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս)»,-ասում է Բարսեղյանը՝ խնդրելով իրեն ցույց տալ մոտակա Գողգոթան՝ գնալ և հանձնվելու համար։

Աղանդավորական շարժումների՝ վերջին շրջանի ակտիվացման և Մայթ Աթոռի դեմ ծավալված արշավի համատեքստում այս գրառումն ամողջությամբ տեղավորվում է, իսկ Բարսեղյանը պարզապես բենզին է լցնում կրակի վրա՝ ևս մեկ անգամ հաստատելով «բաժանիր, որ տիրես» կարգախոսը, որը հանդիսանում է այն ուժերի նպատակը, որից սնվում է սույն գործիչը։

Լևոն Բարսեղյանին ֆինասնավորողները, բնականաբար, ՀՀ-ում հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որի համար էլ տրամադրում են այդ գումարները։
Իսկ թե որքան ֆինանսավորում է ստանում Բարսեղյանը, հրապարակված ճշմարտություն է, ըստ որի՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2016 թվականին ստացել է երկու դրամաշնորհ՝ 67.600 և 36.029 դոլար: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ դրա գործունեության թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Սրանցից որևէ մեկը Բասրեղյանը չի կարողացել կատարել, բայց արել է այլ բան՝ հանդես եկել գրանտակերությամբ, քայքայել մարդուն, նրա հոգևոր աշխարհն ու բարոյականությունը, քանի որ գրանտ տվողի կամքը սուրբ է, եւ այն պետք է կատարվի։
Եվս մեկ բան, որը շատ լավ է անում Լևոնը. դա ԼԳԲՏ խմբի ներկայացուցիչների ու տարբեր «այլասերումների» իրավունքների պաշտպանությունն է։

Ժողովրդավարության և մարդու իրավունքների անվան տակ հանդես եկող այս տարրի գործունեության առաջն առնել է պետք, հակառակ պարագայում, ինչպես քայքայեց Գյումրու քաղաքապետարանը՝ նույն կերպ էլ կհասնի փաշինյանական թիմին, որտեղ տաքուկ-տաքուկ ծվարել է՝ սպասելով հարմար գրանտի, իսկ ինչպես ասվեց՝ գրանտ տվողի կամքը սուրբ է։

Իսկ որ ավելի լավ է՝ Լևոնին չէր խանգարի ինքնակամ գտնել Գողգոթան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache