Ստացան այն, ինչ ստացան այսօր. Բաբլոյանը՝ ԱԺ-ում ստեղծված իրավիճակի մասին

70

«Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովում երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ»,- լրագրողների հետ զրույցում asac  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը։

«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ «ԵԼՔ»-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- ասաց Բաբլոյանը:

Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, ԱԺ նախագահը նշեց.«Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիչներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache