Լրահոս

Ստատուս քվոն կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների. Մամեդյարով

 

mamedyarov.jpg1_

168.am-ը գրում է.Շփման գծում վերջին սրացումները ահազանգ էին այն մասին, որ ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների ու ագրեսիայի: Պետք է ապահովվի «զինաթափումը, զորքերի դուրս բերումը օկուպացված տարածքներից»:

Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, այս մասին «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Նա ասել է, որ արդյունավետ բանակցությունները կարող են ելք լինել այդ իրավիճակից ու տարածաշրջան բերել երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը:
«Չնայած դրան, Ադրբեջանին «կեղտոտ ռումբերով» սպառնալու մասին հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը նման մտադրություն չունի:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադիր քննել Հայաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման փաստը՝ համաձայն զանգվածային խոցման զենքի չտարածման մասին կոնվենցիաների»,- հայտարարել է Մամեդյարովը:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...