Լրահոս

Ստեղծվել է նոր միջոց, որը թույլ կտա ազատվել ամեն օր ինսուլինի ներարկումներ անելու անհրաժեշտությունից

 

Աշխարհում շաքարային դիաբետից տառապում է միլիոնավոր մարդ, որոնք ստիպված են մշտապես հետևել արյան մեջ շաքարի մակարդակին և կատարել ինսուլինի ներարկումներ: Սովորաբար 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում օգտագործվում է գլյուկագոնանման պեպտիդ-1 (ԳՆՊ-1), որը ստիպում է ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրել: Սակայն այս միացությունն օրգանիզմում երկար չի գոյատևում:

 

Դյուկի համալսարանի գիտնականները փորձել են ստեղծել պեպտիդի ավելի «երկարակյաց» տարբերակ, ինչի համար նրանք ստիպված են եղել գտնել մի միացություն, որը կօգնի երկարեցնել ԳՆՊ-1-ի կյանքը և մշակել ԳՆՊ-1 մոլեկուլների արտազատման արագությունը վերահսկող միջոց: Այս երկու խնդրից էլ գիտնականները կարողացել են ազատվել ջերմազգայուն պոլիպեպտիդի օգնությամբ, որը խառնվում է պեպտիդին և լուծույթի տեսքով մաշկի տակ ներարկելու դեպքում արձագանքում է մարմնի ջերմությանը՝ ստեղծելով գելային «պահեստ»: Դեղամիջոցով այս «պահեստը» հետագայում դանդաղ ներծծվում է՝ դուրս թողնելով բուժիչ նյութը:

 

Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որը փոփխված պեպտիդով ընդամենը մեկ ներարկումը բավական է 10 օր մկների օրգանիզմում և 14 օր կապիկների օրգանիզմում շաքարի մակարդակը կարգավորելու համար: Հետաքրքիր է, որ ակտիվ նյութերն արտազատվել նույն չափաբաժնով և նույն արագությամբ: Գիտնականները կարծում են, որ, նյութափոխանակության առանձնահատկություններից ելնելով, մարդու օրգանիզմում պեպտիդով դեղամիջոցն էլ ավելի երկար կգործի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing