Լրահոս

Ստրուկը. Նալբանդյանը խայտառակում է ռեսպուբլիկան

 

Օրերս Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման հիմնարկեքն էր: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանում Չինաստանի դեսպանը: Դեսպանը ներկաներին ողջունեց և հայ-չինական հարաբերությունների մասին խոսեց իր մայրենի լեզվով, իսկ ահա դեսպանից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և խոսեց ռուսերեն լեզվով: Փաստորեն Էդվարդ Նալբանդյանի համար մայրենի լեզուն ռուսերենն է:
 
Հակառակ դեպքում, դժվար է պատկերացնել, թե ինչու է նա խոսում ռուսերեն այն դեպքում, երբ միջոցառումը Հայաստանում է և կողմերից որևէ մեկը Ռուսաստանի հետ կապ չունի: Հայ նախարարի նման պահվածքից հետո չպետք է զարմանալ, երբ ռուսները առաջարկում են Հայաստանում պետական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին:
 
Հ.Գ. Եվ ահա այս անձը ղեկավորւմ է Հայաստանի ԱԳՆ-ն և դրսում ներկայացնուջմ է մեր երկրի պաշտոնական տեսակետը:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing