Ստուգումներ կսկսվեն «Երևան Սիթի» սուպերմարկետներում

41

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև այլևս փակ դռներ չեն լինելու,  «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատ են լինելու ցանկացած պահի ստուգումներ իրականացնելու հայտնի մարդկանց սննդի օբյեկտներում: Նա նշեց, որ կառավարության մոտեցումն այս հարցին քաջ հայտնի է բոլորին:

«Շուտով ստուգումներ ենք անցկացնելու «Երևան սիթի»-ների ցանցում, հաջորդ տարվա ստուգումների պլանում կներառենք ձեր ասած հայտնի մարդկանց հետ կապվող սննդի օբյեկտները:

Տուգանքները շատ քիչ են՝ 100-300 հազար դրամ: Ուզում եմ՝ մենք տուգանող չլինենք, օգնենք տնտեսվարողին: Յուրաքանչյուր տնտեսվարող կցանկանա, որ մենք իրենց օգնենք, առկա թերությունները շտկենք, երբ տեսնենք՝ նա չի ուզում, որ թերությունները շտկենք, նոր կսկսենք տուգանել»,- նշել է Ավետիսյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache