Լրահոս

Սուքիասյանի ասուլիսը, որից հետո ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ

 

1_1-thumb

Tert.am Ռումինիայից կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը փորձեց պատասխանել հարցերին:

Ասուլիսը պայթունավտանգ ստացվեց, լրագրողները լցված էին, իսկ Սուքիասյանը որքան էլ փորձեց հանգստացնել իրավիճակը, չստացվեց, ավելին՝ ամեն ինչ ավելի բարդադավ:

Ընթացքում լրագրողները նաև ծափահարեցին մասնագետին «փառահեղ» մտքի համար:

Սկզբում խոսք գնաց հավանական հրաժարականի մասին. Սուքիասյանը նշեց, որ չի պատրաստվում անել դա. «Եթե այս ծանր վիճակը չլիներ, հաստատ հրաժարական կտայի: Եթե ֆեդերացիան պահանջի, անպայման հրաժարական կտամ»:

Կրկին ակտուալ էր Յուրա Մովսիսյանի հարցը. մասնագետի հերթական անդրադարձը հետյալն էր. «Ինքներդ կարող եք հարցնել Մովսիսյանին, թե ինչու հավաքականում չէ: Ես իր հետ հանդիպելու պայմանավորվածություն ունեի, չեկավ»:

Մեր հավաքականի մարզիչը բացատրեց նաև, թե ինչ է նշանակում իր ասած «ծանր վիճակը». «Գոնե հաշվե՞լ եք, թե քանի խաղացողներ են բացակայել, Ղադիմյանը դուրս մնաց, կարմիր քարտ…. տղաները չհասցրին, 2-րդ, 3-րդ գոլը»:«Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը: Այս պահին երբեք թիմը չեմ թողնի ծանր վիճակում: Ես այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է պահեմ և դուրս բերեմ այս վիճակից»,- ասաց մասնագետը:

Այն հարցին, թե այս իրավիճակում ինչպես է մոտիվացնելու հավաքականին, Սուքիասյանի պատասխանը կարճ էր. «Տեսնենք»: «Տեսնենքը» չմանրամասնվեց՝ չնայած հարցերին:

Վարուժան Սուքիասյանը հասցրեց մեղադրել լրագրողներին. «Այս վատ մթնոլորտը, որ տիրում է Ձեր մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»: Այս մտքից հետո լրագրողները բուռն ծափահարեցին մարզչին:

Սուքիասյանը հայտնեց նաև, որ Գաել Անդոնյանը վնասվածք չի ստացել, ըստ մարզչի՝ սխալից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը և ցանկացել է փոխարինվել:

Հերթական հանգամանալից հարցին կրկին ոչինչ չասող պատասխան. «Պետք է մտածենք»:

Փորձառու մասնագետն ընդունեց, որ մարտավարության հարցում սխալվել է. «Դանիայի հետ խաղում խաղընտրեցինք 5 պաշտպաններով մարտավարությունը, իսկ այսօր՝ 4. սխալվեցինք»:

Այն, որ լրագրողների ու երկրպագուների հավատի վրա ազդել է հավաքականը, փաստ է. հետաքրքիր էին հստակ անելիքները, որոնց մասին խոսելուց Սուքիասյանը խուսափեց: Նա ասել էր սպասենք խաղից հետո, սպասեցինք և… «Հստակ քայլերը ֆուտբոլիստների՝ վնասվածքներից ապաքինվելն է: Դուք մտածո՞ւմ էիք, որ 3-րդ րոպեին այսպիսի զարգացում կլինի, վնասվածք կլինի խաղից առաջ…: Այս րոպեին հարցը տալու բան չէ. կտաք հետո»:

«Ես կարճ ասեմ. մեր տղաները մինչև Չեռնոգորիայի հետ խաղը կապաքինվեն»,- հավաստիացրեց Սուքիասյանը:

Խաղից առաջ երկրպագուներին թույլ չէին տվել տրիբունա բերել Արցախի դրոշը, որոշ չափով նրանք նեղված էին, սակայն մարզիչը նպատակահարմար չգտավ պատասխանել հարցին. «Կներեք, այս վիճակով այս հարցերին չպատասխանեմ, էլի»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara