LifeStyle Հայտնիներ

«Սուպեր մամա 2»-ի պրեմիերային ներկա է եղել հայկական շոու-բիզնեսի աստղաբույլը

 

«Սուպեր մամա 2»-ն այսօրվանից մեծ էկրաններին է: Ֆիլմը ծիծաղ, ժպիտներ, ինչու ոչ, նաև արցունքներ կպարգևի հանդիսատեսին: Ֆիլմի փակ դիտմանը հավաքվել էին ստեղծագործական կազմը, դերասանները, նրանց ընկերները, հայկական կինոինդուստրիայի և հեռուստատեսության ճանաչված դեմքերը: BlogNews.am-ը ևս ներկա է եղել պրեմիերային: Ներկայացնում ենք երեկոյի հետաքրքիր դրվագներն ու սյուժետային որոշ մանրամասներ:

1 ժամ 47 րոպե տևողությամբ արկածային կատակերգության սյուժեն առաջինի շարունակությունն է, նույն ընտանիքի պատմությունը 5 տարի անց։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Գլխավոր հերոսուհու՝ Սոնայի, կյանքում խնդիրներ են առաջանում։ Կարենը կրկին կերպարանափոխվում է, բայց այս անգամ կնոջը փրկելու համար. «Ամուսինները բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից և փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ և ընկնում կանանց գաղութ: Եթե գումարը չվերադարձվի, Սոնան բանտ կընկնի: Մենուան նույնպես իմանում է փողերի մասին ու մտնում կանանց գաղութ, որպեսզի ձեռք գցի դրանք: Ֆիլմի սկզբում Մենուան ու Կարենը  հակառակ բևեռներում են, բայց ընթացքում նրանք ի վերջո հաշտվում են ու փորձում միասին փախչել գաղութի փողերը գտնելու և վերադարձնելու համար»,- ասաց Հայկը։

IMG_0013
IMG_0018
IMG_0021
IMG_0023
IMG_0024
IMG_0026
IMG_9794
IMG_9800IMG_9813

«Սուպեր մամա 2»-ի հիմքում դրված են ընտանիքի կարևորության գաղափարը և հայր ու որդի փոխհարաբերությունները կյանքի դժվարին պահերին: Այս երկու շեշտադրմամբ ֆիլմի ստեղծողները ցանկացել են ցույց տալ, որ զոհաբերությունը հանուն սիրելիի արդարացված է միայն մի դեպքում, եթե կա ներողամտություն, սեր ու փոխադարձ հարգանք:

Ֆիլմի մտահղացումից մինչև ցուցադրության օրը տևել է մոտ 2 տարի: Նկարահանումները հիմնականում Երևանում և հատուկ ստեղծված տաղավարներում են իրականացվել: «Սուպեր մամա 2»-ը 2 անգամ գերազանցում է առաջինի բյուջեն. «Եթե նախորդ անգամ ես վաճառել էի իմ բնակարանը, այս անգամ ստիպված եմ եղել վաճառել նաև ավտոմեքենաս՝ ֆիլմի ծախսերը հոգալու համար: Կար սահմանափակ բյուջե, որի մեջ պարտավոր ենք տեղավորվել:  Փորձել ենք բարձր նշաձողը պահպանել, բայց միայն սցենարով ու դերասանական խաղով դա անհնար կլիներ: Լավ աշխատանքը լավ գումարներ է պահանջում, ու գործը բարդանում է, երբ արդեն խոսում ենք դեկորացիաների ու այլ մանրուքների մասին: Նախնական հաշվարկով՝ մոտ 400.000 դոլար է ծախսվել ֆիլմի ստեղծման համար»,- նշեց Հայկը:

Ընդլայնվել է նաև դերասանական կազմը: Արդեն սիրված դերասաններ Գարիկ Պապոյանին, Անի Խաչիկյանին, Անդրանիկ Հարությունյանին, Ռաֆայել Երանոսյանին, Լևոն Հարությունյանին, Արման Նավասարդյանին նոր կերպարներով միացել են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը և ուրիշներ։ Հատուկ հրավերով ֆիլմում նկարահանվել է Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

IMG_9863IMG_9868IMG_9869IMG_9874IMG_9875IMG_9876

Բացասական հերոսին այս անգամ Հրաչ Մուրադյանն է մարմնավորում: Հաղորդավար-պրոդյուսերն առաջին անգամ է ներկայանում որպես դերասան։ Ասում է` մինչ այս 10-ից ավելի նմանատիպ առաջարկ է ստացել, որոնք մերժել է առանց մտածելու. «Սա միակ առաջարկն է եղել, որը ես քննարկել և համաձայնվել եմ։ Գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջին փորձս է, սակայն մինչ այս փոքրիկ դրվագներում ներկայացել եմ։ Երևի թե թիմի համար եմ համաձայնել այս ռիսկային դերին, որովհետև, միանշանակ, բացասական կերպար եմ մարմնավորում, որն արդարացման որևէ կետ չունի։ Ամեն դեպքում, ինձ համար հետաքրքիր էր»,- ասաց Հրաչը։

Ֆիլմն էլ ավելի է հետաքրքրացել շնորհիվ Գարիկի կերպարանափոխության։ Այս դեպքում կնոջ կերպարով ներկայանալու համար բավարար չի եղել միայն կեղծամ դնելը։ Մասնագետները շատ լուրջ աշխատանք են արել՝ ժամեր տևող դիմահարդարմամբ փոխելով ոչ միայն Հայկին, այլև Գարիկին. «Կարող եմ ասել, որ «Սուպեր մամա 2»-ը մեկ քայլ առաջ էր նախորդից: Ինձ համար՝ որպես դերասանի, նոր փորձություն էր, որ կարող էր և չստացվել: Ռեժիսորների օգնությամբ կարողացա գտնել այն ճիշտ սահմանը, որից այն կողմ ինչ-որ բան անելով՝ արդեն չափը կանցնեի, ու գռեհիկ կլիներ: Ինչքան որ կերպարս պարտադրում էր լինել սանձարձակ ու զզվելի, կարծում եմ, վերջին կետով արել եմ»:

IMG_9878
IMG_9879
IMG_9883
IMG_9884
IMG_9887
IMG_9889
IMG_9890
IMG_9892
IMG_9894
IMG_9895
IMG_9900
IMG_9902

Առաջին արձագանքները ֆիլմի մասին շատ բուռն էին, որոնք հեղինակներին թույլ են տալիս մտածել, որ «Սուպեր մամա 2»-ը կրկնելու է առաջինի հաջողությունը և նույնիսկ ավելին. «Ես և ռեժիսորները՝ Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, գնահատում ենք, որ այս ֆիլմը մեկ քայլ առաջ է, ինչ-որ տեղ անգամ պետք է գերազանցի առաջինին։ Համաշխարհային պրակտիկայում էլ կան դեպքեր, երբ երկրորդ ֆիլմը չի զիջել առաջինին, թեև այդ դեպքերն ավելի քիչ են։ Մենք փորձում ենք զարգացնել այդ ճյուղը, երբ երկրորդ ֆիլմն ավելի լավն է լինում»,- նշեց դերասանը։

«Սուպեր մամա 2»-ը ցուցադրություններ է ունենալու ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Մինչ այդ ֆիլմը կշրջի մարզերի կինոթատրոններում ու Արցախում:

IMG_9904
IMG_9906
IMG_9907
IMG_9909
IMG_9911
IMG_9913
IMG_9914
IMG_9916
IMG_9919
IMG_9920
IMG_9922
IMG_9926
IMG_9928
IMG_9933
IMG_9935
IMG_9936
IMG_9939
IMG_9951
IMG_9953
IMG_9954
IMG_9961
IMG_9962
IMG_9963
IMG_9964
IMG_9985IMG_0003

Նյութը՝ Էմմա Վարդանյանի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing