Լրահոս

Սուրենյանը հայտնեց, թե երբվանից է եղանակը կտրուկ ցրտում. սպասվում է անգամ ձյուն

 

«Ամառային տաք եղանակից հետո միանգամից ջերմաստիճանի նվազում է լինելու: Արևմտյան Սիբիրից Հայաստանի տարածք է շարջվում արկտիկական ճակատ, որը այստեղ կհասնի հոկտեմբերի 17-ին»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի խոսքով՝ այսօր առատ տեղումներ կլինեն Սյունիքում, Վայոց ձորում և Արցախում ողջ օրվա ընթացքում, վաղը երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի, իսկ արդեն հոկտեմբերի 17-ին ներթափանցող ճակատը կգործի մինչև հոկտեմբերի 19-ը: Բայց տարբեր մարզերում այս արկտիկական ճակատի ազդեցությունը տարբեր է լինելու: Սուրենյանի տեղեկացմամբ՝ ձյան տեսքով տեղումներ են սպասվում Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում,  Սյունիքի նախալեռնային հատվածներում և Արցախում:

Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8-10 աստիճանով: Հոկտեմբերի 20-ից հետո արդեն կարելի է ջերմաստիճանի բարձրացում ակնկալել:

Hartak.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara