Լրահոս

Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն իր հակառակորդն է

 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր մտերիմների շրջանում հայտարարել, որ գործող վարչապետ Կարեն կարապետյանը իր համար անձնական թշնամի է, քանի որ հենց նրա պահանջով է նա պաշտոնանկ արվել: Խաչատրյանը հայտարարել է, որ անելու է ամեն բան, որպեսզի Կարեն Կարապետյանի աջակցություն վայելող թեկնածուն հաջողություն չարձանագրի: Սուրիկ Խաչատրյանը իհարկե ակտիվ կլինի, քանի որ հույս ունի, որ կեվարադառնա իր նախկին պաշտոնին, սակայն կաշխատի այլ թեկնածուի համար:

Սուրիկ Խաչատրյանը վարչապետի  նկատմամբ իր թշնամանքը անգամ լրատվամիջոցների հետ զրույցում չի թաքցնում: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում ՀՀԿ քարոզարշավին հայտարարել է.«Դե որ վարչապետը գալիս է, ես մասնակցեմ՝ ի՞նչ անեմ»,-ասել է Խաչատրյանը:

Նախկին մարզպետը իհարկե փորձել է այլ երանգով ներկայացնել իր չմասնակցությունը, սակայն մի բան հստակ է նախորդ ընտրություններին նա ամեն անգամ դիմավորում էր Սերժ Սարգսյանին և հրապարակային ակտիվ էր, իսկ հիմա հայտարարում է, թե եթե վարչապետը գալիս է, ապա ինքը բան չունի անելու:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing