good-banner
Լրահոս

Սուրիկ Խաչատրյանը կառավարությունից հեռացել է սպառնալից

 

arm147574813992

Lragir.am  Այսօր կառավարությունը որոշում է ընդունել աշխատանքից ազատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա եկել է կառավարություն ինչ որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել: Նրա մեքենան ցուցադրաբար երթեւեկության կանոններն արհամարհելով արագ հեռացել է տարածքից:

Սուրիկ Խաչատրյանը երկրորդ անգամ է հեռացվում պաշտոնից: Առաջին անգամ հեռացվեց Բուդաղյանների հետ կապված պատմությունից հետո, երբ սպանվեց եղբայրներից մեկը: Մինչ այդ էլ մարզպետի մերձավորների անունները շոշափվել էին տարբեր բնույթի հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված քրեական գործերով:

Այն ժամանակ Սուրիկ Խաչատրյանն արագ վերադարձավ իր պաշտոնին: Դրանից հետո Լիսկայի ընտանիքի անդամներն ու ազգականները կրկին սկսեցին հայտնվել տարբեր քրեական պատմություններում:

Երբ Լիսկան հեռացվեց առաջին անգամ, քրեա-օլիգարխիայի շրջանակներում անհանգստություն նկատվեց, իսկ Թոխմախի Մհերը լրագրողների հետ զրույցում ասաց, թե փորձում է հասկանալ հեռացման պատճառը, փաստացի ակնարկելով, որ մարդ սպանելու համար չեն հեռացվում: Ըստ ամենայնի, քրեա-օլիգարխիան փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչու է Սերժ Սարգսյանը հեռացրել նրան, արդյոք վտանգ է սպառնում իրենց էլ:

Սակայն կասկածներն արագ փարատվեցին, եւ Լիսկան վերադարձավ:

Հիմա նա կրկին հեռացվել է, Սերժ Սարգսյանի հռչակած «համակարգային փոփոխությունների» համատեքստում: Այս անգամ քրեա-օլիգարխիան թերեւս հարցեր չի կարող ունենալ, քանի որ կարծես թե պարզ է, թե ինչ է կատարվում: Նրանց առաջարկվել է հեռանալ կամովին, որը «առաքինություն» է, կորուստներ չունենալու համար: Այդ դեպքում նրանց չի վերաբերվի «հավելյալ արդյունք» ստեղծելու գործընթացը:

Անշրջելի՞ է արդյոք այս գործընթացը, առավել եւս, որ համակարգը կարծես թե սպառել է բոլոր ռեսուրսները նույն ձեւով շարունակելու համար: Լիսկայի զայրացած հեռանալը կառավարությունից կարող է վկայել, որ իրավիճակը լուջ է եւ հասկանալի բոլորի համար:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara