Սուրիկ Խաչատրյանը քանդել էր մարզը. Գորիսի քաղաքապետ

113

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել Սյունիքի մարզի Գորրիս քաղաք:
Այցից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը անդրադառնալով լրագրողների հարցերին ասել է, որ  Սյունիքի մարզում մինչև 2016 թվականը՝ Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը, որևէ հարց չի լուծվել, միայն քանդվել է: 

Գորիսի քաղաքապետը ընդգծեց, որ Հակոբյանը մարզպետ նշանակվելուց հետո լուրջ նախաձեռնություններ է սկսել, ինչն անզեն աչքով երևում է. «Նա լուրջ ներդրումներ է արել: Միայն Գորիսի մասով ներդրումները հասնում են մոտ 300 միլիոն դրամի և դա արել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական միջոցների հաշվին»:

Գորիսի քաղաքապետի խոսքերով, շատ համայնքներում բարեփոխումներ են իրականացվել մարզպետարանին տրամադրված միջոցներով, շատ տեղերում էլ Հակոբյանն աշխատանքներ կատարել է իր միջոցներով:

Ըստ Առուշանյանի նախկին մարզպետի ժամանակ համայնքում ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել .

« Մարդկանց երեսուն տարվա չարված գործերը,այսօր, սեղմ ժամկետներում ստացվում են: Մինչ 2016 թվականը ոչինչ չի արվել: Ես միշտ դեմ եմ եղել նախկին մարզային իշխանություններին : Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրայանը միայն քանդել է մարզը:Ես դա միշտ ասել եմ , ասում եմ և ասելու եմ : Այդքան գլուխ են գովում, թող գան մի գործ ցույց տան, որ արել են: Այսօր սարքում ենք զանգերը , որոնք ինքը քանդել է : Այսօր 160 մլն դրամ , որ կարող էինք այլ տեղ օգտագործել , օգտագործում ենք զանգերը վերակառուցելու վրա , որովհետև ժողովուրդն էր այդպես ցանկանում»,- եզրափակեց Առուշ Առուշանյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache