Լրահոս

Սուրիկ Խաչատրյանին կարող են ձերբակալել

 

6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքների շուրջ քննարկումները բավականին թեժ էին և ոչ միանշանակ: Ինչ տեսակի ու խառնվածքի օրենսդիր մարմին կձևավորվի արդյունքում, պարզ կդառնա միայն ապրիլի 2-ից հետո: Սակայն այս ամենին զուգահեռ պակաս կարևոր չեն նաև հետընտրական զարգացումները: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ հետընտրական շրջանը պակաս թեժ չի լինելու բուն քվեարկության գործընթացից: Խոսքը գնում է մասնավորապես իշխող կուսակցությանը թիկունք դարձրած, բայց դեռևս անդամ հանդիսացող թաղային հեղինակություններին, այս շրջանակներում հայտնի դերակատարների նկատմամբ որոշակի «պատժիչ գործղություններ»-ի մասին: Այլ կերպ ասած՝ ավարտին է հասնում վերոնշյալների հաղթարշավը:

Ըստ որոշ աղբյուրների՝ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո, օրենքի ողջ խստությամբ, ինչու չէ նաև չգրված օրենքների կիրառմամբ  դատաստան իշխանության վերտարտադրության համար ձայներ  չբերող օդիոզ դեմքերի դեմ ովքեր հեռացվել են անշնորք վարքագծի ու անպարտ կեցվածքի համար:

Ասեկոսեների համաձայն, նեղ շրջանակներում արդեն քննարկվում է այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը, որը պետք է վերջ տա նրանց կողմից սերմանվող «բեսպրեդել»-ին: Ասում են նաև, որ կոմպրոմատներն արդեն պատրաստ են:

Օդում կախված հանցագործությունների, տարբեր ժամանակահատվածներում նրանց թիմակիցների կողմից կիրառված բռնությունների ու երկարամյա թալանի հիմքերով պատժիչ գործողությունների թիրախում է հայտնվելու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա փաստացիորեն խոչընդոտում է ՀՀԿ-ի հաջողություններին այդ մարզում: Ասում են՝ քրեական գործերն արդեն վեր են հանվել, և նրա պատիժը սարերի հետևում չէ:

Սակայն միան Սուրիկ Խաչատրյանով չի ավարտվելու պատժիչ գործողությունը: Հաջորդ դեմքերի մասին մենք կխոսենք առաջիկայում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing