Լրահոս

Սուրիկ Խաչատրյանն Աշոտ Արսենյանի համար է աշխատում

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետեւից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարում, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի:

Մեր տեղեկություններով՝ Սուրի Խաչատրյանն այս օրերին աշխատում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին՝ հոգալով, որ նա Սյունիքի մարզում լուրջ քվեներ ստանա: Ավելին՝ Ս. Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Արսենյանի օգտին քվեարկողներին 20 հազար դրամ է խոստանում:

Մեզ հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ աշխատում է Աշոտ Արսենյանի համար, սակայն ընտրակաշառքի մասին տեղեկությունը համարեց հերյուրանք. «Նման բան չկա ու չի կարող լինել Սյունիքում»:

Հիշեցնենք, որ մինչ այս Արսենյանի համար գործող մարզպետն էր աշխատում: Բայց հիմա Վահե Հակոբյանն էլ է ՀՀԿ-ի թեկնածուն»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing