Լրահոս

Սուտիբեկյանի նախընտրական հայտնությունը

 

Սոցիոլոգիան, որպես գիտություն, պետք է խոստովանել, բավական խորքային շերտեր ու ենթաշերտեր է իր մեջ պարունակում.սա,թերևս,եվրոպական քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումներից պետք է համարել, քանի որ չոր գիտություն լինելուց զատ, գիտական այս ճյուղն այսօր հանդիսանում է ժողովրդավարական կարևորագույն գործիքակազմերից մեկը:

 

Սա՝ աշխարհում: Իսկ ի՞նչ վիճակում է նույն սոցիոլոգիան մեզ մոտ՝ Հայաստանում:
Այս առումով, իրոք որ պատկերն առավել քան տխուր է. շատերդ կհամաձայնեք,որ սոցիոլոգիայի մեջ մասնագիտացած հայկական ընկերություններն արդեն երկար տարիներ է՝ ոչ մի հավատ չեն ներշնչում ոչ միայն մեզ՝ քաղաքացիներին, այլև իրենց տերերին՝ սովորական փողով պատվեր կատարողներին, որոնց շարքում, կհամաձայնեք, անգերազանցելի հմայքով փայլում է Հայաստանում «սոցիոլոգիայի հայր» հռչակված Ահարոն Ադիբեկյանը: Սա դեռ էն թվից իր հացը հասարակությանը խաբելով է վաստակել՝ սեփական մասնագիտությանը վերաբերվելով ընդամենը որպես բիզնեսի տարատեսակի, ուր միակ նպատակ է հռչակված փողը, բայց ոչ երբեք ճշմարտությունը.մարդը, կաճ ասած, փողա աշխատում:
Պարզվում է՝ Ադիբեկյանը որոշել է էլի օդ տատանել: Այսպես, խոսելով նախընտրական այս շրջանում քաղաքական գործիչների ժողովրդական վարկանիշի մասին, նա որոշել է կասկածի տակ առնել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացրած նախնական ուսումնասիրությունների արդյունքներն ու որպես ընտրությունների ֆավորիտ հռչակել վաչապետ Կարապետյանին՝ իբր փորձելով այդպիսով հերքել Ծառուկյանի բարձր վարկանիշ ունենալու հանգամանքը:
Ցանկացածիս մոտ մի շատ բնական հարց է առաջանում՝ տեսնես Ադիբեկյանն իր ասածներին հավատո՞ւմ է,թե՞ ինքն էլ է շատ լավ հասկանում,որ ընդամենը ջանում է իրեն վճարածներին հաճոյանալու մղումից դրդված՝ արդարացնել սեփական գոյությունը դաշտում:Տեսնես այդ ինչ ուսումնասիրություն պետք է Ադիբեկյանի կենտրոնը կատարած լիներ,որ կարողանար միանգամայն գիտականորեն հակադարձել ասենք Gallup-ին կամ ВЦИОМ-ին: Պարզ է, չէ՞, թե ինչի հետ գործ ունենք այս պարագայում…
Իսկ Ծառուկյանի բարձր վարկանիշի մասին հավաստի պատկերացում կազմելու համար,վստահաբար,որևէ մեկը կարիք չունի՝ ադիբեկյանների խաբեություններին զոհ դառնալու. ընդամենը պետք է ուշադրությամբ հետևել քարոզարշավին ու ամեն բան պարզ կդառնա. ժողվրդի շրջանում Ծառուկյանի վարկանիշը իրոք բարձր է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing