Գուշակություն սուրճի բաժակով Հորոսկոպ+

ՍՈՒՐՃԻ ԳԱՎԱԹՈՎ ԱՊԱԳԱՅԻ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

 

49

Գրեթե յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ցանկացել է իմանալ` ինչ կկատարվի իր հետ մոտ ապագայում: Շատերն անգամ այցելում են գուշակների, որոնց կանխագուշակումները միշտ չէ, որ հաջող է լինում: Գուշակություններից ամենահայտնին, թերևս, սուրճի բաժակի միջոցով ապագան կանխատեսելն է: Սա ամենատարածվածներից է:

Հետաքրքիր է, որ շատերն են իրենց իրավունք վերապահում  սուրճի բաժակի մեջ տեսնել դիմացինի ապագան և քայլերը, հարկավոր է պարզապես խորհրդանիշերը ճիշտ հասկանալ և մեկնաբանել: Հին հնդկացիները գուշակել են սուրճի մրուրի միջոցով` ցանկանալով իմանալ, թե ինչքան հաջող կանցնի իրենց որսորդությունը:

Ենթադրվում է, որ սուրճի գավաթով գուշակությունը առաջացել է Պերուում, քանի որ հնուց ի վեր այն համարվում է սուրճ ներկրող միակ երկիրը: Իհարկե, հնում նշաններն այդքան էլ նման չեն եղել այսօրվա գուշակների առաջարկած բացատրություններին: Եվ այսպես, գուշակում ենք սուրճի գավաթով.

Սուրճը խմելուց Հետո գավաթն իր պնակի մեջ պետք է շրջվի հակառակ կողմի վրա։ Գավաթը շրջելու համար պետք է սուրճը ծռել խմված եզերքի դիմացի կողմից։ Երբ գավաթր հակառակ կողմի շրջված է, պետք Է երեք անգամ դարձնել շրջանակի և ապա թողնել մինչև սառչի ու չորանա։

Գավաթր շրջելիս մրուրը ներսի պատերի վրա գծագրում Է զանազան ձևեր ու պատ­կերներ։ Սուրճի գավաթի գուշակությունը այս պատկերների բացատրության մեջ Է։

Եթե մյուս պատկերների համեմատ գավա­թի ներսում կլոր ձևերր ավելի շատ են, կնշանակի, որ անձը մոտ ժամանակներս դրամ պիտի ստանա։

Եթե կլոր ձևերի մեջ երկար գծեր կան առանց շարունակության, ապա սա հապաղումի նշան Է, որի իրականացումը պարտադիր չե։ Կլորներր շրջապատող բազմաթիվ օձապտույտ գծերր վշտի ու բախտի ձախոր­դության նշաններ են։ ուղիղ գծերը ցույց են տալիս հանդարտություն երկար կյանք, հանգստություն։

Ընդհանրապես դեմքի ձևերր լավ նշան են և ցույց են տալիս հաջող ամուսնություն, սիրային գաղտնիքներ։

Քառակուսի ձևերը երջանկության և խաղա­ղության նշան են։

Երկար քառակուսիները ցույց են տալիս ընտանեկան անհամաձայնություն։

Անկյունավոր և անկանոն ձևերը վշտի, տառապանքի, մտահոգության նշաններ են և պիտի տևեն այնքան ժամանակ, որքան շատ են այդ ձևերը։

Պսակը նշանակում Է պատիվ։

Խաչը մոտալուտ հավանական մահվան նշան Է։

Թռչյունը ցույց Է տալիս ուրախություն։

Եռանկյունը նշանակում Է մոտալուտ ժա­ռանգություն։

Երկար ուղիղ գծերը ճանապարհորդության նշան են։

Տարբեր ուղղություններով բազմաթիվ մանր գծերը վիշտ են հայտնում։

Համրիչի ձևով իրարու մոտ գտնվող մանր հատիկները հղիության նշան են։

Մարդու ձևը մոտալուտ այցելություն Է։ Եթե այդ ձևի թևերը բացված են, ապա նվերը պիտի ընդունվի։ Եթե այդ ձևերը շատ են նման մարդու, նշանակում Է, որ անձը թուխ է։ Եթե նմանությունը մարդու հետ հեռավոր է, ապա անձը խարտյաշ է։

Գավաթի հատակի փոքր բարձրությունները վատ նշան են, ցույց են տալիս պատուհաս, ծանր հիվանդություն, մոտալուտ մահ։

Պսակը և կողքին խաչը մոտալուտ մեծ հարստության նշան է։

Ծաղիկներն, առհասարակ, ուրախության, հաճույքի և երջանիկ կյանքի նշաններ են։

Մարդու ձևի կողքին երեք-չորս քառակուսիների առկայությունը նշանակում է, որ անձը շուտով նամակ պիտի ստանա։

Գավաթի հատակի մոտ պատկերված մար­դու պառկած ձևը հիվանդության նշան է։

Կենդանիների նմանվող պատկերները միշտ էլ լավն են գուշակում ։ Այսպես, ձին երա­զանքի իրականացում է, ուղտը, մեծ և անակընկալ հարստության նշան, շունը՝ հավա­տարիմ անձ և այլն։

Սեր, հաջող ամուսնություն` իրար նայող երկու դեմք, երկու դեմք շրջանի մեջ, աղջիկ, տարեց կին, թիթեռ, գորտ, ծաղիկ, երեք հատվող եռանկյունիներ, օվալ, թվանշաններ` մեկ, վեց, յոթ։

Հաջողություն գործերում` ցուլը բլուրի վրա, ուղտ, կարապ, ճանճ, գլխիվայր աքաղաղ, փիղ, պատառաքաղ, դուռ, սև կետերով շրջապատված տուն, բահ կնոջ ձեռքին, մկրատ, աթոռ, եռանկյունի, օվալաձև բլուրներ, թվանշաններ` երեք, տասը։

Երջանիկ ընտանեկան կյանք, սեփական տուն` աքաղաղ, տանիքով տուն, շրջան և կողքին տուն, սպիտակ խաչ, ուղիղ երկար գիծ, թվանշան յոթ։

Առողջություն` շատ ուղիղ գծեր, ընդհատվող եռանկյունիներ։

 

Ընտրեք պատկերը , մտապահեք թիվը և նայեք այստեղ;

 

1-20_a 21-40a 41-60a 61-80a 81-100a 101-120a

121-140a-1

 

Գուշակելիս ձևերի նշանակությունը երբեմն փոխվում է ըստ ունեցած դիրքի:Ուրեմն, նախ պետք է րնդհանուր կերպով զննել գավաթը, ապա նոր անցնել քննության՝ սկսելով ձախից և շարունակելով աջ ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Samarahay.ru

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing