ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

0

hraparak.am — Քիչ առաջ կայացավ Սարգսյան- Փաշինյան հանդիպումը, որը տևեց շատ կարճ։ Սերժ Սարգսյանը, պարզվեց, լրիվ այլ մտադրությամբ էր եկել հանդիպման։ Եվ նա ամենևին էլ մտադիր չէր քննարկելու իր հեռացման պայմանները։

Նա Փաշինյանին առաջարկեց վերադառնալ երկխոսության դաշտ, հակառակ դեպքում այն, ինչ կատարվի, ամբողջ պատասխանատվությունը կմնա Փաշինյանի վրա։

Նիկոլ Փաշինյանը համարեց սպառնալիք Սերժ Սարգսյանի կողմից և հիշեցրեց, որ ինքը երկել է այստեղ քննարկելու խաղաղ իշխանափոխության հարցը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ դեպքում ինքն ասելիք չունի և հեռացավ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache