ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԱՐԱԼԻԶԱՑՐԵԼ Է ՆԱԵՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

0

hraparak.am- Ապրիլի 13-ից Երեւանում քաղաքական խաղաղ անհնազանդություններ են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության․ փակվում են փողոցները, շրջափակվում են պետական կառույցների շենքերը, խաթարվում է մետրոյի աշխատանքը։ Բազմահազար մարդիկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուրս են եկել պայքարի եւ գրեթե ամեն օր իրականացնում են հանրահավաքներ, երթեր, խաղաղ անհնազանդություններ։

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի դեմ պայքարը խոչընդոտել է նաեւ դատարանների աշխատանքը, քանի որ ոստիկանական ողջ ուժը կենտրոնացրել են ընդդեմ ցուցարարների, կալանավորներին դատարան ոստիկանները չեն կարողանում տեղափոխել։

Լուրեր են շրջանառվում, թե վախենում են հատկապես «Սասնա ծռերի» գործով նիստ անցկացնել, քանի որ ցուցարարները անկանխատեսելի են եւ կարող են նիստի ժամանակ գնալ դատարան։

Դատական դեպարտամենտից մեզ տեղեկացրին, որ «Ծռերի» գործով երկու նիստ չի եղել՝ նախագահող դատավորներ Արտուշ Գաբրիելյանի եւ Մեսրոպ Մակյանի վատառողջության պատճառով։

Հարցին՝ հանրության ոչ հայտնի գործերը քննվո՞ւմ են դատարանում, պատասխանեցին, որ այս պահին չեն կարող ասել, քանի որ այդ գործերի թիվը մեծ է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache