«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՍԱՑ՝ ՆԻԿՈԼ, ՍԻՐՈՒՆ ՉԻ, ՉԿԶԵՑԻ՞Ր, ԶԵՆՔՈՎ ԿԿԶԱՑՆԵՄ»

4

hraparak.am —  Ֆեյսբուքն ակտիվ արձագանքում է այսօր տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որի ընթացքում այդպես էլ կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Հանդիպումից անմիջապես հետո իշխանությունն անցավ կոշտ միջոցների կիրառման՝ բերման ենթարկելով շարժման առաջնորդներին ու տասնյակ քաղաքացիների: ՀՀ ներկայիս վարչապետը, ով 2008-ին նախագահի պաշտոնը ստանձնեց Մարտի 1-ի դեպքերից հետո, Փաշինյանին հիշեցրեց Մարտի 1-ն ու հեռացավ՝ իրադարձությունների զարգացման ողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի ուսերին:

Ֆեյսբուքյան օգտատերերն այսպես են արձագանքում տեղի ունեցածին.

Ա. Ա. «Սերժ Սարգսյանը եկել էր ասելու՝ Նիկոլ ջան սիրուն չի, գլուխդ կախի, խելոք դարձի Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Րաֆֆի, Բաբուխ ու Վազգեն, արի, մեր թեւի տակ տեղ կտանք, կուտես-կխմես, կայֆեր-կայծեր, բիզնես կանես, կբարգավաճես: Բայց տեսավ, որ իր դեմ կանգնած է ոչ թե կզող, այլ իր պահանջները վերահաստատող, պարտադրող մեկը, որին լիազորել է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Սերժ Սարգսյանն էլ ասաց, սիրուն չի, Նիկոլ, խոսքով չկզեցի՞ր, զենքով կկզացնեմ ու անցավ գործի…»:

Ալինա Խառատյան. «Մաթ 26:52: «Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. Որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։ «Մաթ 26:52: «Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. Որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն»:

Արմեն Խաչատրյան. «Փաստորեն, Սերժը վերջապես խոստովանեց՝ Մարտի 1-ը կազմակերպել է ինքը, որ իր իշխանությունը հետագայում հավերժացնի: Իսկ ՀՔԾ-ն դեռ տառապում է»:

Սիլվա Ադամյան. «Կոչ եմ անում երես թեքել մեր պատգամավորներից, որոնք մատ անգամ չէն շարժում ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար Ստրասբուրգներում ճառ են կարդում: Այլևս ՀՀ չունի պատգամավորներ»:

 Արա Արայան. «Մի թեթև ոչ ստանդարտ ու լարված վիճակ է։ Հիմա կարդացեք հայտնի «դեմքերի», քաղ գործիչների ստատուսները, որ հանդիպում են լրահոսում։ Միայն զգացմունքային իդիոտիզմ։ Մեծ խաղ է, դիմացինը բիջ խաղամոլ, էս բամբասկոտները թաշկինակն հանել «մոտալուտ» մարտի 1- ից ու 15 թվից են խոսում։ Պուբլիկայի խելքն էլ գնում է լացելու կինոների համար։ Սերժի հետ, դուք էլ գնացեք»։

Հայկ Ա. Մարտիրոսյան. «Ուժային լուծումը դարձավ անխուսափելի: Փաշինյանը չգնաց իր նախորդների ճանապարհով, կուլ չտվեց իրեն նետված խայծը և մնաց փակուղում: Նա ընտրեց մինչև վերջ գնալու ճանապարհը: Վարչապետ Սարգսյանը` նույնպես ընտրեց մինչև վերջ գնալու ճանապարհը: Այսօր կամ վաղը, ամենայն հավանականությամբ, լինելու է ծանր ուժային լուծում: Հնարավոր են մեծաթիվ զոհեր: Իշխանությունն ընտրել է հենց այդ ճանապարհը»:

Մհեր Ս.Ղալեչյան. «Ժողովրդի մի մասին հնարավոր է խաբել որոշ ժամանակ: Ամբողջ ժողովրդին հնարավոր է խաբել որոշ ժամանակ: Սակայն հնարավոր չէ ամբողջ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին»: Աբրահամ Լինկոլն»:

Տաթեւ Հայրապետյան. «Սեփական ժողովրդին ափաշքյարա սպառնացող ու հաթաթա տվող մարդը կարծում է, որ ի՞նքն է անվտանգության ապահովողը…էլ դրանից հետո ո՞վ կարա վստահի, որ դու անվտանգություն կապահովես ՀՀ ու ԼՂՀ սահմաններին…»:

Հելեն Մանն. «Սերժ Սարգսյանն ավելի անհավասարակշիռ գործիչ է, քան, փաստորեն, Քոչարյանը, ով չբանակցեց, այլ միանգամից կրակեց: Իսկ Սարգսյանը եկավ չկրակելու խոստումով՝ հեռացավ կրակելու սպառնալիքով: Կրակելու՝ սեփական ժողովրդի վրա, որն այլեւս չի հանդուրժում կրակողներին ու չի վախենում կրակելու հաթաթա տվողներին: Հետարքիր է՝ ԼՂ հարցի շուրջ Ալիեւի հետ բանակցություններում իրեն ինչպես է պահում Սարգսյանը, արդյո՞ք նույնքան անհանդուրժող, կամային ու մինչեւ վերջ գնալու պատրաստակամությամբ, թե՞… : Ներքին օրակարգի շուրջ բանակցություններում, նույն է, թե ՝ սեփական ժողովրդի հետ լեզու գտնելու հարցում Սերժ Սարգսյանը կատարյալ ֆիասկո ապրեց…Արտաքին օրակարգի շուրջ ինչպե՞ս է բանակցելու, ո՞ւմ անունից, ժողովրդի՞, որի մեծ մասը այլեւս չի հանդուրժում իրեն»:

Գայանե Առուստամյան. «Մեջներդ եթե սարկավագներ ու տերտերներ կան, ասեք իրենց գործն անեն՝ եկեղեցիների զանգերը հնչեցնեն»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache