Սյունիքը պատրաստվում է Զարուհի Փոստանջյան կոչվող «վերահաս վտանգին»

1

Ճիշտ է՝ Զարուհի Փոստանջյանն իր «Երկիր Ծիրանիով» պաշտոնապես չմիացավ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա գրեթե նույնն է անում մարզերում, ինչ անում է Փաշինյանը Երեւանում։ Այս օրերին «Երկիր Ծիրանին մարզերում «Ընդվզի՛ր» խորագրով երթ է անում։

Նա արդեն հասցրել է լինել Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, իսկ երեկ էլ ժամանել է Սյունիքի մարզ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին Սյունիքի մարզային իշխանություններն ահուսարսափի մեջ են եւ գործի են դրել բոլոր լծակները Զարուհուն դիմակայելու համար:

Նախ՝ բոլոր ոստիկանական ուժերը ոտքի են հանվել, նրանք շրջում են քաղաքով, զգուշացնում հիմնարկների ղեկավարներին, որ դռները փակ պահեն, հանկարծ Զարուհին չգա, նախագահի նկարը հանի, պատռի, երեխաներին ընդգրկի իր ակցիաների մեջ:

Դե, մարզերում լուրերը «ուշ» են հասնում, եւ Սյունիքում դեռ Սերժ Սարգսյանին են համարում նախագահ: Դրանից բացի՝ նախօրեին մի քանի մարզպետարաններում խորհրդակցություններ են կայացել՝ հիմնարկների ղեկավարներին զգուշացրել են Զարուհի անունով վերահաս «վտանգի» մասին։ Հրահանգվել է, որ թույլ չտան նրա մուտքն իրենց տարածքը, երկխոսության մեջ չմտնեն, չնկարվեն եւ չհայտնվեն ինտերնետում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache