Սյունիքի մարզպետին փոխարինում է Գոռ Թադևոսյանը

33

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,– ասված է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում:

Կարեն Համբարձումյանը  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache