Լրահոս

Սյունիքում ավտովթարից մահացած 23-ամյա Արտակը թշնամու 4 տանկ խոցած Վրեժի եղբայրն է

 

default

news.am — Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացած 23-ամյա Արտակ Ոսկանյանը քառօրյա պատերազմի ընթացքում թշնամու 4 տանկ խոցած զինծառայող Վրեժի եղբայրն է. ողբերգական դեպքի օրը վերադառնում էր Ջրականից (Ջեբրայիլ), ուր գնացել էր իր երկվորյակ եղբայրներին տեսակցության:

«Գրեթե ամեն շաբաթ եւ կիրակի գնում էր եղբայրներին տեսակցության, շատ էր անհանգստանում նրանց համար, հատկապես ապրիլյան դեպքերից հետո: Բայց միշտ հպարտությամբ ու անհամբերությամբ էր սպասում իր հերոս եղբայրների վերադարձին»,-NEWS.am-ին ասացին «Հայբիզնեսբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղ Արտակն արդեն մեկ տարի է աշխատում էր Ռիսկերի կառավարման բաժնում՝ որպես մասնագետ:

Նույն ավտովթարից մահացած Մուշեղ Մարջանյանը Արտակի ընկերն էր, որը նրա հետ գնացել էր Ջրական, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող երիտասարդ ամուսիններին՝ Սոնային եւ Ռուբենին, Արտակն իր մեքենայով Ջրականից ուղեկցում էր տուն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ հուլիսի 4-ին, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ 5 ուղեւորներ տեղում զոհվել են, «ԿԱՄազ»-ի վարորդը հոսպիտալացվել է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...