Լրահոս

Սյունիքում «տղայական ռազբորկան» ավարտվել է ժամկետային զինծառայողի սպանությամբ.

 

sahman-zinvor-arcax-sahmanapahner-2-600x338

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նախօրեին սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։ ArmLur.am-ին հայտնի է դարձել դեպքի մանրամասներն ու սպանության աշարժառիթը: Այսպես, ըստ մեզ հասած  հավաստի տեղեկությունների՝ սպանված Հայկ Գևորգյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, սպանության մեջ կասկածվողը՝ շարքային Գ.Կոսոբոգլյանը՝ Արմավիրից: Այն բանից հետո, երբ տղաներն իրար փոխադարձ վիրավորանք են հասցրել՝ կապված առանձին գումարտակների «որակի» հետ, վիճաբանությունն ավելի է թեժացել: Ասել է, թե «մեր գումարտակն ավելի լավն է, քան քոնը»: Արդյունքում՝ տղայական ռազբորկան ողբերգական ավարտ է ունեցել: Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ կասկածյալը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing