Տ․Ավինյան․ «Ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից»

87

hetq.am — Լոռու մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի այսօրվա բացման արարողությանը մասնակցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Բացման արարողության ավարտին փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին

-Կան՞ արդեն  բոլոր մարզպետների հրաժարականները:  Կոնկրետերբ կլինեն նոր մարզպետներինշանակումներ և հայտնի՞ են  արդեն  մարզպետների  նոր թեկնածուների անուններ:

-Անկեղծ ասած, ես  բոլոր մարզպետների համար չեմ կարող ասել հրաժականներ ներկայացրել են, թե՝ ոչ:  Բայց   ես նույնպես կարծում եմ , որ բոլոր մարզպետները փոխվելու են և դա տեղի է ունենանու մոտակա օրերին: Կոնկրետ անուններ այս պահին չեմ կարող նշել:

Նոր կառավարությունը կանդրադառնա արդյոք  պետբյուջեից նախկին կառավարության կողմից  համայնքներին հատկացված  ֆինանսական  միջոցների  ծախսերի արդյունավետությանը:

-Ես ուզում են վստահեցնել բոլոր  նախկին և ներկա համայնքապետերին ու մարզպետներին, որ մենք ուշադիր, մանրադիտակով զննելու ենք  պետբյուջեից  հատկացված գումարների  բոլոր նախկին ծախսերը, աուդիտի ենք ենթարկելու բոլոր նախկին նախաձեռնությունները:  Որտեղ կլինեն խնդիրներ, մենք այդ խնդիրները արձանագրելու ենք և պատշաճ կերպով  մեր գործընթացը շարունակելու ենք: Իսկ ընդհանուր առմամբ  համայնքների  և մարզպետարանների  հետ  կառավարությունը  իր ինտենսիվ աշխատանքը շարունակելու  է և ես կարծում եմ, որ համայնքների սեփական եկամուտները  ավելանալու են  պեետբյուջեի  եկամուտներին համահունչ:

 —Հանրապետականները շարունակում են բացառել ԱԺ արտահերթ ընտրություններըԱրտահերթընտրություն այս պահին հնարավոր համարում ենքերբ խորհրդարանական մեծամասնությունը դաբացառում  է:

-Ես կարծում եմ հանրապետականները իրավիճակը ճիշտ չեն գնահատում:  Նկատի ունեմ, որ ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ  Հանրապետականի կամքից:

Կառավարությունը ինչ վերաբերմունք կունենա  համայնքների  Հանրապետական կուսակցությանանդամ  ղեկավարների նկատմամբՉե՞ք կարծումոր  նրանք ԱԺ ընտրություններին կփորձենեղանակ ստեղծել

— Այս ընտրություններում ժողովրդից բացի այլ ուժ չի կարող եղանակ ստեղծել:  Ընտրությունները լինելու են ժողովրդի կողմից վերահսկվող ընտրություն: Համայնքների ղեկավարները ընտրություններին որևէ կերպ ժողովրդի կամարտահայտությանը  խոչընդոտ չեն կարող է լինել  և, եթե որևէ մեկը փորձի նման  ոտնձգություն իրականացնել ժողովրդի կամարտահայտության նկատմամբ, մենք բոլոր միջոցները ունենք դա կանխելու:

-Համայնքների  խոշորացումը մեզ մոտ  կատարվեց ժողովրդի կամքին հակառակ:   Նորկառավարության կողմից կլինեն արդյոք նոր մոտեցումներ  համայնքների խոշորացման  գործընթացի նկատմամբ:

-Պետք  է նայել  համայնքների խոշորացման արդյունավետությանը: Պետք է հասկանալ ինչ է տալիս մեզ խոշորացումը, ինչ են տալիս  փոքր համայնքները: Այսինքն, այստեղ պետք է նայել միմիայն այդ պրոցեսի արդյունավետությանը: Եթե համայնքների խոշորացումը ստեղծում է հավելյալ արժեք, ուրեմն արժե գնալ այդ քայլին: Բայց այս հարցը նույնպես  անհրաժեշտ է   լայնորեն քննարկել բոլոր փոքր համայնքների բնակիչների հետ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache