«Տակը չոր պահեք, շուտ-շուտ հանեք մաքուր օդի». Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիներին. ՉԻ

1

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» — Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետեւ գիտակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:Ի դեպ՝ եթե որեւէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված):

Բայց ասողը Գալուստ Սահակյանն է, եւ բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունեն՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache