Թամբը երազում (երազահան)

2

Դժվար վերծանվող երազներից է: Եթե թամբած նժույգ ես տեսել, երկար, հո գնեցուցիչ, վտան գներով լի ճանապարհորդություն է սպասում քեզ, որից պիտի ձեռնունայն վերադառնաս: Բայց այլ երազահանների մեկնաբանությամբ, շուտով կյանքում պիտի այնպիսի հաջողություններ ունենաս, որ առաջ անցնես քո բոլոր հակառակորդներից ու մրցակիցներից, դառնաս հռչակված ու հար գված անձնավորություն:
Եթե պարզապես միայն թամբ ես տեսել, տարբեր երազահաններ դարձյալ իրարամերժ մեկնաբանություններ են տալիս, ոմանց կարծիքով պիտի հանդիպես մի հմայիչ, բայց լիրբ կնոջ, դառնաս նրա հլու-հնազանդ կամակատարը, այլ երազահաններ գտնում են, որ շուտով պիտի հասնես շատ բարձր պաշտոնի և խոսքդ օրենք պիտի լինի շատերի համար:
Մեր մեկնաբանությամբ ամենաբարի երազներից է: Շուտով գործերդ պիտի այնպես դասավորվեն, որ կյանքում պիտի տեր ու տիրական զգաս:

Տառերի ցանկն այստեղ