Լրահոս

Տար ինձ, ուր ուզում ես՝ աղավնյա՜կս…

 

f55c4f6352e137_55c4f6352e50f-thumb

hraparak.am — Կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց.

Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Ասեմ, որ այն լուրջ չի ընդունվում, մարդիկ չեն հավատում և  լուրջ դատողություններ անելու փոխարեն ռեպլիկներ են գրում: Մանավանդ, երբ նման հնչեղության օրենք հնչում է Արփինեի մենակատարմամբ: Երեկ մի օլիգարխ, ասում են, երբ գեղեցկուհի Արփինեն արտաբերել է պատժամիջոցը, իր շրջապատում երանությամբ մրմնջացել է՝ տար ինձ, ուր ուզում ես՝ աղավնյակս, պատժիր ինձ, ինչպես ուզում ես…

Կարդանք, թե մարդիկ ինչ են գրում, մտածում.
Արամ Մանուկյան
Օրվա բոմբ անեկդոտը )))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))

Karen Avagyan
Բա զոքանչնե՞րը:

Styopa Safaryan
Վերջում կպարզվի, որ ոչ մեկ ապօրինի չի հարստացել: Բոլորը հարստացել են օրենքով՝ գողական օրենքով:

Հրայր Խաչատրյան …
Փաստորեն օրենքն ընդունվում է ապօրինի հարստացածն օրինականացնելու համար…
Narek Khurshudyan
Թալանվածը լեգիտիմացնելու պրոցես է գնում…

 Kima Yeghiazaryan

Ամեն մեկդ կառուցեք շքեղ առանձնատուն, ճակատին էլ ծեփեք Տիգրան Մեծի հարթաքանդակը և շատ շուտով մենք կդառնանք Ծովից-ծով Հայաստան…
«Ապօրինի հարստացած պաշտոնյաների դեմ պայքարի հանձնախումբ»
Vladimir Hayrapetyan

…նաև ձեռքի հետ ձեռք բերեք 1000-դրամանոց հայրենասիրական աբլիգացիներ…

Մեսրոպ Հարությունյան

Oրենքը հետադարձ ուժ չունի… Այ օրենքը ընդունվելուց հետո չփորձես հարստանալ, մանավանդ արդեն էլ ուրիշների հարստանալու բան չեն թողել:
Tigran Avetisyan
Էսօր էն ղուշը ինչ-որ ապօրինի հարստացումից էր բռթբռթում: Գալստուկի տան նկարը տեսա, լյարդս ցավաց:

 

Հասմիկ Բաբաջանյան

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am