Լրահոս

Տարածքային զիջումները Ադրբեջանի «շնորհիվ» հայտնվեցին աղբամանում

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությանը, թե իրենք ունեն Իսկանդերը խփելու ունակ հակաօդային համալիրներ, պատասխանեց Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ այդպիսի բաներ ասող մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է Իսկանդերը:
Փաստացի, ապրիլի պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները վարվում են ոչ թե քաղաքական կարգավորման շուրջ, այլ սպառազինությունների մրցավազքի եւ ռազմական լուծման: Ընդ որում արվում է դա թե Հայաստանի, թե Ադրբեջանի մոտ «լռելյայն», թեեւ կողմերի մոտիվները տարբեր են:
Ադրբեջանն ինչ որ պահից դադարել է խոսել իրավական կարգավորման մասին, ներկայացնելով միայն մեկ պահանջ՝ հայկական զորքի դուրսբերում: Թեեւ Բաքվում էլ հասկանում են, թե այդ պահանջը որքան աբսուրդային է հնչում:
20 տարի Ադրբեջանը վարում էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնված քաղաքականություն, որը միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ հավանության է արժանացնում, բայց կասկածում է Ադրբեջանում դրա իրավաչափության հարցում:
Նույնիսկ ադրբեջանցի վերլուծաբաններն արդեն նշում են, որ հետխորհրդային երկրների անկախությունների 25—րդ տարեդարձերի առիթով շնորհավորանքներում ԱՄՆ հայտարարել են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության մասին, իսկ Ադրբեջանի դեպքում խոսում են միայն համագործակցության մասին:
Ադրբեջանն իր ամբողջականությանն այդպիսի վերաբերմունք, ըստ ամենայնի զգացել է դեռեւս մի քանի տարի առաջ. մոտավորապես 2011 թվականին, երբ Ռուսաստանը առաջ քաշեց կազանյան բանաձեւը, Բաքուն դադարեց հուսալ հակամարտության իրավական կարգավորման հարցում եւ սկսեց ակտիվորեն պատրաստվել պատերազմի:
Ապրիլյան փորձից հետո Ադրբեջանն ըստ ամենայնի վերջնականապես հրաժարվեց իրավական մեթոդներից: Իզուր չէ, որ Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասում է, թե այժմ աշխարհում հարցերը լուծվում են ուժի իրավունքով:
Ադրբեջանն այդպիսի եզրակացության ի՞նքն է եկել, թե՞ նրանք «համոզել» են, դժվար է ասել: Համենայն դեպս, այդպիսի տրանսֆորմացիայից շահել է Ռուսաստանը, որը Ադրբեջանին վաճառել է 5 միլիարդ դոլարի մահաբեր երկաթ, նաեւ Իսրայելը, որ հաճույքով օգտվել է Ալիեւի գանձարանից, որ տեղակայի իր սպառազինություններն Իրանի հետ սահմանին:
Այժմ Ադրբեջանը հայտնվել է դիլեմայի առաջ՝ իրավական կարգավորումից հրաժարումն ու «ուժի իրավունքին»անցնելը Բաքվին բերել է այն բանին, որ գնել է տոննաներով սպառազինություն, բայց չստանալով ռազմական առավելություն, փոխարենը մնացել է առանց փողի, առանց դաշնակցի եւ առանց տարածքային ամբողջականության իրավական պաշտպանության:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սպառազինության մրցավազքի մոտիվները Հայաստանի դեպքում այլ են: Հայաստանն անցնող տարվա ընթացքում աննկատելիորեն աղբամանն է նետել կարգավորման բոլոր պլանները, որոնք ենթադրում էին տարածքային զիջումներ: Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանի ամրացումը, միջազգային հանրության աջակցությունը դրան, որը առաջարկում է նույնիսկ հետաքննության մեխանիզմներ, խոսում են այն մասին, որ տարածքային զիջումներն արդեն աղբանոցում են: Եվ դա տեղի է ունեցել Ադրբեջանի «աղոթքներով», որը առաջ է մղում ռազմական դիվանագիտությունը:
Հայաստանի հրաժարումը մադրիդյան եւ այլ սկզբունքներից՝ քայլ առաջ է, բայց դրան պետք է հաջորդի Արցախի ներկայիս սահմանների իրավական ամրագրմանն ուղղված նախաձեռնությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing