Լրահոս

Տարածքային զիջումներով առաջ ընկնելու ժամանակը չէ

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան կարողացել են հաղթահարել խնդիրները: Որպես համագործակցության օրինակ նա նշել է Սիրիան ու Հարավային Կովկասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայում իրոք համագործակցում են՝ չնայած Անկարան վրդովված է Սիրիայում քրդերի համար ռուսական բազայի բացումից: Հարավային Կովկասում սակայն ո՞րն է Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը:

Ռուսաստանում ինչ-որ պահից ակտիվորեն խոսում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել հայ-թուրքական հաշտեցման համատեքստում: Ընդ որում, նշվում է, որ հաշտեցման ու կարգավորման մոդերատոր կարող է լինել միայն Մոսկվան:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի ու Թուրքիայի բանակցություններին, եթե դրանք սկսվեն, եւ մասնավորապես կողջունի հայ-թուրքական սահմանի բացումը՝ անվանելով այն «ԵԱՏՄ արտաքին սահման»:

«Հույս ունենք, որ Անկարայի հետ երկկողմ գործակցության փուլային վերականգնումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը», ասել է նա:Մոսկվան իր գիծն է առաջ տանում Հարավային Կովկասում՝ հիմնվելով Թուրքիայի հետ պայմանագրային պարտավորությունների վրա: Իրավիճակը, սակայն, այդքան էլ միանշանակ չէ: Թուրքիան Եվրոպայի հետ կոշտ առճակատման մեջ է մտել, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անորոշ են, եւ որոշ փորձագետներ չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Թուրքիային ցույց կտան դուռը:Իգոր Մուրադյանի կարծիքով՝ եթե մինչեւ այժմ ԱՄՆ-ն ձգտում էր իրենից չվանել Թուրքիային, որ վերջինս չհայտնվի Ռուսաստանի եւ Չինաստանի գրկում, ապա այժմ Ռուսաստանն այլեւս չի հուզում ԱՄՆ-ին:

Վաշինգտոնը վերադառնում է Մերձավոր Արեւելք, եւ չնայած Դոնալդ Թրամփի՝ դեռ չբարձրաձայնված նպատակներին, ԱՄՆ-ն ավելացրել է Սիրիայում եւ Իրաքում իր զորքերի թիվը: «Ֆորին Փոլիսին» գրում է, որ եթե ԱՄՆ-ն պնդի Ռաքքայի գրավման հարցում, Վաշինգտոնը կկորցնի Թուրքիային:

Այսինքն, Վաշինգտոնն իրոք դիտարկում է սցենարը, որով Թուրքիայի հետ հարաբերությունները կվատթարանան:Թուրքիային բարդ ժամանակներ են սպասվում, եւ այս փուլում ղարաբաղյան կարգավորումն ու հայ-թուրքական հաշտեցումը կարող են առաջ տանել միայն այն երկրները, որոնք կփորձեն «փրկել» Թուրքիային:Ինչու է՞ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվորեն առաջ տանում ղարաբաղյան կարգավորման փոխզիջումային գաղափարն ավելի լայն հայ-թուրքական կարգավորման համատեքստում:

Նա պնդում է, որ այս աշխարհքաղաքական խնդրի լուծման համար գոյություն ունի կոնսենսուս՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի:Սակայն հարց է ծագում՝ եթե եւ Ռուսաստանը, եւ Արեւմուտքն այդ տարբերակի օգտին են հանդես գալիս, ապա մի՞թե ուժերը չեն բավարարում ստիպել Հայաստանին համաձայնվել այդ տարբերակին: Միգուցե Թուրքիայի օգտին կարգավորումն առաջ է տանում Մինսկի խմբի համանախագահ երկրներից մե՞կը, իսկ մյուս երկուսն առայժմ գերադասում են լռել:Այժմ, երբ Թուրքիան մտնում է անկանխատեսելի հետեւանքներով բարդագույն շրջան, տարածքային զիջումներով ղարաբաղյան կարգավորումն առաջ տանելու ժամանակը չէ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing