Լրահոս

Տարածքներ խաղաղություն դիմաց բանաձևը հնարավոր է կյանքի կոչվի. Մամեդյարովը մանրամասներ է բացահայտել

 

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Վաղ  ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, անհրաժեշտության դեպքում կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Դա հնարավոր է», — ասաց Մամեդյարովը, մեկնաբանելով Է. Նալբանդյանի հայտարարությունը:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Մոսկվայում ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղությունը հնարավոր է զորքերի դուրսբերման դիմաց կամ խաղաղություն տարածքների դիմաց՝ «land for peace» սկզբունքով: Բանակցային գործընթացի տրամաբանությունը վերջին 12 տարիներին հենց դա է», — ուշագրավ մանրամասներ հայտնեց Մոսկվայում կայացած արտգործնախարարների վերջին հանդիպումից Էլմար Մամեդյարովը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

zham.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing