good-banner
LifeStyle Առողջություն Հարաբերություններ

Տարիքը սեռական հարաբերություններին վնաս չէ՝ պարզել է հետազոտությունը

 

46efb86d-20ac-4175-96cf-8d95dd7feea3

Սեքսը նույնիսկ ծերության ժամանակ հնարավոր է, իսկ այն որ բարձր տարիքում տղամարդիկ և կանայք սեքսով չեն զբաղվում կարծրատիպ է: Այսպիսի եզրահանգման են եկել Մանչեսթերի հասարակական գիտությունների դպրոցի մասնագետները:
Նրանք մասշտաբային ուսումնասիրություն են իրականացրել 70-ից բարձր տղամարդկանց և կանանց շրջանում՝ հարցվել է 7000 մարդ: Պարզվել է, որ տղամարդկանց 54 տոկոսը, իսկ կանանց 31 տոկոսը այդ տարիքում շարունակում են սեռական հարաբերություններ ունենալ:
70-ից բարձր տարիքի կանանց 32 տոկոսի մոտ սեռական հարաբերություն չի եղել, քանի որ խնդիրներ են առաջացել լիբիդոյի (սեռական ցանկության և գրգռման) հետ: 27 տոկոսը նշել է, որ չեն կարողանում հասնել օրգազմի:
Տղամարդկանց դեպքում, խնդիրները այլ են: 70-ից բարձր հարցված տղամարդկանց 39 տոկոսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է առաջացել (իմպոտենցիա):
Հարցումները ցույց են տվել, որ այդ տարիքի տղամարդիկ ավելի շատ են մտահոգված սեռական հարաբերություններ ունենալով, քան կանայք: Կանանց մոտ սեքսով զբաղվելու ցանկությունըը նվազել է ծերացմանը զուգընթաց:
Հետազոտողներին զարմացրել է այն, որ նույնիսկ այդ տարիքում ամուսինների մոտ պահպանվել է միմյանց նկատմամբ սեռական ձգողականությունը և միմյանց հետ համբուրվելու ու հարաբերություն ունենալու ցանկությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

slaq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...