good-banner
Լրահոս

Տարոն Մարգարյանը անում է քայլ, որը ոչ մի քաղաքապետ չի համարձակվել անել

 

taron-margaryan

politik.am — Վերջին տարիներին` Երևան քաղաքը, բավական բարեկագրվել է և ավելի հարմարավատ է դարձել համաքաղաքացիների համար: Այս տարիներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած քաղաքականութան շնորհիվ զարգանում ու բարեկարգվում է ոչ միայն քաղաքի կենտրոնը, այլ  քաղաքի բոլոր թաղամասերը միասին վերցրած: Այս քաղաքականության արդյունքում բարեկարգումն հասավ այնպիսի թաղամասերին ինչպիսին է Նուբարաշենը, որը այս տարիներին և ոչ մի անգամ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում չէր հայտնվել:

Ամփոփելով 2016 թվականը պետք է առանձնացնել երկու նախագիծ, որոնց մասին հայտարարվեց, և որոնք ամենայն հավանականությամբ շատ արագ կյանքի կկոչվեն:

Առաջինը Երևանի նոր աղբավայրի ստեղծումն է:  Նոր աղբավայրը կլինի եվրոպական չափանիշներին համապատասխան:  Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար նախատեսված աղբավայրը կզբաղեցնի 60 մ խորությամբ շուրջ 29 հեկտար տարածք, և  բաժանված կլինի 5 գոտիների: Թեպետ չի նշվում, թե աղբավայրը որտեղ է կառուցվելու, սակայն աղբյուրի համաձայն, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր:

Կառուցվելիք աղբավայրը ունենալու է մի շարք ենթակառուցվածքներ՝ ամբողջությամբ ցանկապատված է լինելու, ունենալու է նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև հերմետիկացվելու է, ստեղծվելու է ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասելու շրջակա միջավայր: Աղբավայրում ապահովվելու է ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր:

Հաջորդ կարևորագույն նախագիծը, որի մասին հայտարարվեց այս տարի՝ Երևան քաղաքի նոր տրանսպորտային ցացն էր: Տրանսպորտային նոր ցանցը լիովին նոր որակի և հարմարավետության տրանսպորտ կառաջարկի համաքաղաքացիներին: Ըստ նախնական հաշվարկների, ծրագիրն իրագործելու համար 80-ից 100 միլիոն դոլար կպահանջվի։ Նիկոյանի փոխանցմամբ, անկախ նրանից՝ կլինեն ներդրումներ, թե՝ ոչ, քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքապետարանը պատրաստ է հանդես գալ որպես ներդրող։

Սրանք այն ծրագրերն են, որոնք մշտապես լուծման կարիք են զգացել, սակայն որևէ քաղաքապետ չի փորձել մտնել նման բեռի տակ: Հիմա եթե գործող քաղաքապետը գնա այս քայլին և լուծում տա նշված կարևորագույն խնդիրներին, ապա կարելի է ասել, որ այն լինելու է պատմական, ինչպես ժամանակին Երևանի մետրոպոլիտենի կառուցումն էր, որը կյանքի կոչվեց միայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանի ջանքերի շնորհիվ:

Վստահորեն պետք է ասել, որ կլինեն քննադատություններ,  քանի որ այս ծրագրերի կյանքի կոչումը կապված է մեծ գումարների հետ, սակայն նույն վստահությամբ  կարող ենք ասել,  որ ծրագրի կյանքի կոչման դեպքում այս հարմարավետությունից  օգտվող քննադատները նույնպես շնորհակալ են լինելու գործող քաղաքապետին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing