Լրահոս

Տարոն Մարգարյանը Գոռ Վարդանյանին խորհրդական է նշանակել

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:Ըստ այդմ, Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:

Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:Շնորհավորելով նորանշանակ գործընկերներին՝ քաղաքապետը նշել է, որ նրանցից ակնկալում է հետևողական և արդյունավետ աշխատանք, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing