Լրահոս

Տարոն Մարգարյանը կփոխարինի՞ Հովիկ Աբրահամյանին

 

rus137587464713

mitk.am – Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարի Թաղ, որտեղ հուլիսի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության գրոհը «լաբրիրինթոսի» ծուղակում հայտնված քաղաքացիների եւ լրագրողների դեմ:

Տարոն Մարգարյանն այցելել է, շփվել Սարի Թաղի բնակիչների հետ, որոնց մի մասը գույքային վնաս է կրել ոստիկանների գործողության հետեւանքով: Երեւանի քաղաքապետը ասել է, թե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությանը հանձնարարել է գույքագրել վնասն, ու կարճ ժամանակում քաղաքապետարանը կփոխհատուցի այն:

Տարոն Մարգարյանի այցն առաջին հայացքից հիշեցնում է ընդամենը հանրության առաջ պարտականության կատարում: Սակայն այն ստանում է բավական ուշագրավ երանգներ, մի քանի նկատառումից ելնելով:

Փաստացի, Սարի Թաղում ոստիկանական գործողության հետեւանքով էական հարված է հասցվել ոչ միայն ոստիկանության վարկին, այլ իշխանությանն ընդհանրապես: Այդպիսով, Տարոն Մարգարյանը փաստացի գնացել է իշխանությանը ոստիկանությունից «փրկելու»: Մյուս կողմից նաեւ իհարկե փրկելու ինքզինքը, քանի որ մի քանի ամիս անց նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություն է, որտեղ հավակնություն ունի նաեւ Տարոն Մարգարյանը՝ լինել Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու:
Առավել եւս, որ մրցակցությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար կլինի բավական թեժ: Բանն այն է, որ իշխանության ռեսուրսները նվազում են, եւ ամեն մի իշխանական դիրք դառնում է շատ ավելի թանկարժեք:

Չի բացառվում, որ Տարոն Մարգարյանը ոչ թե սեփական նախաձեռնությամբ է մեկնել Սարի Թաղ, այլ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Այդ դեպքում կարող է նշանակել, որ Տարոն Մարգարյանը ոչ թե փորձում է իրավիճակից օգտվել եւ իշխանության վերադասավորման կամ վերաձեւման առաջիկա փուլի համար դուրս գալ ավելի հարմար դիրք, այլ նա փաստացի ստացել է նոր դիրք եւ Սարի Թաղ մեկնել այդ նոր դիրքում առաջին առաքելությամբ:

Մյուս հետաքրքրական հանգամանքը այն է, որ Սարի Թաղում, ըստ տարբեր տեղեկությունների, գործել է ոչ միայն ոստիկանությունը, այլ դրա հետ մեկտեղ նաեւ այդ շրջանի թաղային հեղինակություն, ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամները: Համենայն դեպս, մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Սարի Թաղի բնակիչները հայտնել են այդ մասին, ճանաչելով Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մարդկանց:

Փաստացի, Տարոն Մարգարյանի այցը նշանակում է նաեւ այդ իմաստով որոշակի «ստատուս-քվոյի» փոփոխություն, առնվազն տեղի բնակչության տրամադրություններում: Այստեղ հետաքրքիր հանգամանք է եւ այն, որ ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությանը բավական հավակնոտ շահեր է հետապնդել նաեւ Մհեր Սեդրակյանը՝ ըստ հրապարակումների, իր որդու հետ կապված հաշվարկով:

Այդպիսով, հուլիսի 31-ի հանգուցալուծումից անմիջապես հետո իրադարձությունների «էպիկենտրոնում» նկատելիորեն ծավալվում է ներիշխանական դիմակայություն կամ վերադասավորում, որտեղ Տարոն Մարգարյանը փորձում է կանգնել ոստիկանությունից եւ Մհեր Սեդրակյանից առնվազն մեկ աստիճան բարձրության վրա: Արդյոք միայն նրանցից, թե նաեւ իշխանության այլ սեգմենտներից:

Օրինակ, արդյոք Տարոն Մարգարյանը կզբաղեցնի նաեւ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, որից հրաժարվելու մտադրության մասին հայտնել էր Հովիկ Աբրահամյանը հուլիսի 29-ին: Չէ՞ որ Տարոն Մարգարյանը հենց տնտեսագիտական համալսարանում պաշտպանեց իր թեկնածուականը՝ այդ միջոցառումը լրագրողներից ու հանրային աչքից հայտնի «սաքուլիկների» պաշտպանությամբ: Այնպես որ, Տարոն Մարգարյանը միանգամայն կարող է լինել նաեւ այդ համալսարանի կառավարման խորհրդի նոր նախագահի թեկնածու:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing