Լրահոս

Տարոն Մարգարյանը մոտ 200 հազար դոլարի պարգեւատրում է կատարել իր աշխատակիցներին

 

104745

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պարզվում է գնահատում է աշխատասեր մարդկանց, բայց գնահատում է Երեւան քաղաքի բյուջեում առկա միջոցների հաշվին: Armtimes.com-ը Երեւանի քաղաքապետի կարգադրությունների ուսումնասիրությունից պարզել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համար «1087-Ա» կարգադրությամբ պարգեւատրել է Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին ընդհանուր վերցրած մոտ 95 միլիոն դրամ կամ ավելի քան 196 հազար ԱՄՆ դոլար:

«Հաշվի  առնելով Երեւան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը, Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  աշխատակիցներին (բացի սպասարկող անձնակազմից) խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2016թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,- ասված է Տարոն Մարգարյանի կարգադրության մեջ:

Պարգեւավճար է ստացել թվով 418 աշխատակից: Նրանց թվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը: Այս անձանցից յուրաքանչյուրը ստացել է 400 հազար դրամ պարգեւավճար: 346 հազարական դրամներ էլ ստացել են այս անձանցից յուրաքանչյուրի երկուական տեղակալները: Պարգեւատրվածների մեջ հիմնականում թաղապետարանների առաջատար մասնագետներն են: Ուշագրավ է, որ 418 պարգեւատրվածներից որեւէ մեկը 200 հազար դրամ աշխատավարձից պակաս վարձատրություն չի ստանում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing