Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

0

shame.am — Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել. այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի դիմաց գումար վերցնելու մեջ: Վոլոչկովան, ըստ աղբյուրի, էսկորտ-ծառայություններ է մատուցել մեծահարուստ տղամարդկանց, նրանցից վերցնելով 15 հազար ԱՄՆ դոլար: Ինքը՝ Վոլոչկովան դա անվանել է մոդայիկ տենդենց, որը էսկորտ-ծառայության հետ որևէ աղերս չունի: Տղամարդիկ, ըստ Վոլոչկովայի, ընդամենը գեղեցիկ ուղեկցորդուհու կարիք ունեին, և ինքը չի մերժել նրանց:

Պարուհու այս խոստովանությունը մեզ անմիջապես հիշեցրեց նրա ջերմագին հանդիպումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Դեռ երբևէ որևէ հայ պաշտոնյա չէր հրապարակել այնպիսի անկեղծ ու մտերմիկ լուսանկարներ, ինչպիսին ժամանակին տարածեց քաղաքապետը: Իսկ եթե հաշվի առնենք, որ Տարոն Մարգարյանը շքեղությունների սիրահար է և քաղաքային բյուջեից պատրաստ է ցանկացած գումար վճարել իր միջավայրը զարդարելու և իր բոլոր պահանջները բավարարելու համար, ապա նա էլ անուղղակիորեն կարող է հայտնվել Վոլոչկովայի հիշատակած տղամարդկանց ցանկում, ովքեր օգտվել են գեղեցիկ տիկնոջ ինտիմ ծառայություններից: Հիմա կամ Տարոնը դա պիտի փաստարկված ձևով հերքի, կամ պիտի սկսենք փնտրել անհետացած 15 հազարը:

Հետգրություն

Բայց, մեր մեջ ասած, Տարոնի կողմից այդ 15 հազարի տնտեսումն առնվազն հիմարություն կլիներ: Ի վերջո, եթե մարդը տարեկան պետության հաշվին 100 հազարի կոնյակ է գնում, այսինքն` հասկանում է, որ կոնյակն էդքան արժե, մի՞թե չի կռահի, որ Վոլոչկովան էլ գոնե 15 կարժենա…




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache