Տարոն Մարգարյանը ռեկետի է ենթարկել ոսկու շուկայի առևտրականներին

261

lragir.am — «Ոսկու աշխարհ» տոնավաճառի առևտրականները դժգոհում են, որ բացի տոնավաճառի ղեկավարությանը տաղավարի համար ամսական գումար վճարելուց, տարեկան կտրվածքով մշտապես գումարներ են վճարել նաև Երևանի քաղաքապետարան: Նրանք ասում են, որ տարիներ շարունակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ռեկետի են ենթարկվել՝ ինչ-որ լիցենզիայի դիմաց քաղաքապետարանին տարեկան վճարելով 50 հազարական դրամ:

«Մենք տարածքի վարձակալության համար ամեն ամիս վճարում ենք, մի հատ էլ քաղաքապետարանն ա տարեկան 50 հազար հավաքում: Ես կառավարությունում առևտրի բաժնի պետին հարցրել եմ, ասել է՝ անօրինական է այդ գանձումը, նման օրենք չկա: Քաղաքապետարանում ասում են՝ մենք կառավարության հետ ի՞նչ գործ ունենք: Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանը երկրի մեջ իրենց համար կառավարություն են ստեղծել, ամեն թփթփուկի ու լակոտի ուղարկում է մեզ վրա կռիվ, որ փող տանեն»,- դժգոհում են առևտրականները:

Նրանք ասացին, որ ոմանք չեն վճարել այդ 50 հազար դրամները, բայց քաղաքապետարանից իրազեկում են ստացել, որ չվճարելու համար 150 հազար դրամ տուգանք պետք է վճարեն: Ըստ առևտրականների՝ քաղաքապետարանից իրենց հաշվեհամար են տվել, որոնց վրա էլ կատարել են այդ փոխանցումները: «Ինչի՞ համար մենք պետք է Տարոն Մարգարյանին հարստացնենք, եթե այս շենքը նախատեսված է  ոսկու առևտրի համար: Մենք փողոցում չենք առևտուր անում, որ մեզանից քաղաքապետարանը փող է հավաքում»,- ասացին նրանք:

Առևտրականները նշում են, որ նախկինում չեն ներկայացրել այս դժգոհությունը, քանի որ վախեցել են, իրեց խոսքը լսող չի եղել:

Մանրամասները տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache