Լրահոս

Տարոն Մարգարյանը վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանից

 

Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջ է քաշվել մեկ տեսություն, որ եթե երևանցի չես, ապա Երևանի համար ոչինչ չես կարող անել կամ քաղաքին տալ, ուստի իմաստ չունի առաջադրվելը:

Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է:

Եթե, մեծ հաշվով, այս դիտարկմանը լուրջ վերաբերենք, նշենք, որ Երևանի բնակեցումը, որպես այդպիսին, տեղի ունեցավ 20-րդ դարասկզբին, երբ Արևմտյան Հայաստանից եկան և համալրեցին քաղաքը, իսկ 50-60-ական թվականներից սկսվեց մայրաքաղաքի մեծացման ծրագիրը, որը դարձավ երկրի տարբեր ծայրերից մայրաքաղաքում բնակվելու պատճառ: Նաև հայրենադարձությունը, որը ևս, հատկապես՝ մայրաքաղաքում, կտրուկ մեծացրեց երևանաբնակների թիվը:

Եվ այսօր, եթե քննարկվում է Նիկոլ Փաշինյանի երևանաբնակ լինելու կամ չլինելու հարցը, ապա լավ կլինի, որ յուրաքանչյուրը հիշի, թե իր ծնողները որտեղից են: Երևանաբնակները բոլոր թելերով կապված են մարզերի հետ, և դա նորմալ է, իսկ ծնողների ծննդավայրը մոռանալ՝ աբսուրդ:

Երևանում երևի այնպիսի մարդ չկա, որ մարզերում տատիկ-պապիկ ու ազգականներ չունենա: Յուրաքանչյուրը, եթե ցանկանում է Երևանում մի քանի տարի հաստատվելով միայն երևանցի իրեն երևակայել` ուղղակի ծիծաղելի է, և այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ միայն:

Երևանի պատմության գիտակները տեղյակ են, թե ինչպես էր կոչվում հին Երևանի կենտրոնական հատվածը, որն ազգային ինքնասիրությունից ելնելով՝ չենք հրապարակում, իսկ երևանաբնակները, մեծ հաշվով, նախկին մարզաբնակներեն են ու հայրենադարձները:

Եվ լավ կլինի, որ ոչ ոք իր արմատները չմոռանա:

Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանից զգուշանում են, և դա է պատճառը, որ «երևանցի» և «ոչ երևանցի» են խաղացնում:

Այդ նույն տրամաբանությամբ՝ ո՞վ պետք է ղեկավարի Հանրապետությունը, հանրապետաբնա՞կը:

Օրինակ՝ ներկայիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախնիներըհայրական կողմից Շիրակի մարզից են, մայրական կողմից՝ Արտաշատից, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզի Մխչյան գյուղից է, արմատներով՝ Վայքից: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վանաձորցի է:

Ղարաբաղցիների մասին էլ չենք խոսում:

Այնպես որ՝ նման հարցադրում՝ «երևանցի», «ոչ երևանցի» ասելուց առաջ պետք է իր մարզային և անդրմարզային արմատները հարգի: Իհարկե, երեկվա երևանաբնակները միայն իրենց երևանցի կարծելով՝ ենթադրում են, որ արդեն էլիտա են կազմում, ուղղակի ծիծաղելի մտայնություն, որն արդեն մամուլով է հնչում:

Պարզ է, որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, և յուրաքանչյուրը հակառակորդին «շարքից հանելու» մեթոդներ է մտածում, բայց դե քաղաքենիությունը խանգարում է խնդրին առավել բազմակողմանի մոտենալ, թե չէ՝ «Երևանից չես, ուստի չես կարող» բոլորովին էլ նախընտրական չէ:

Իսկ Երևանի համար ի՞նչ են արել իրենց երևանաբնակ երևակայողները, վերջին հաշվով՝ ոչինչ, միայն Երևանի հաշվին հարստացել են և երևի ենթադրում են, որ Երևանի հաշվին հարստանալը միայն երևանաբնակները կարող են անել, իսկ ոչ երևանաբնակները, մեկ էլ տեսար, Երևանը իրենցից վատ կարող են կողոպտել:

Մեկ էլ տեսար…

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing