good-banner
Լրահոս

Տարոն Մարգարյանի աներձագը փոխել է ընտրակաշառքի ձեւը․ «ՉԻ»

 

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

 

«Մեր տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:

Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara