Տարոն Մարգարյանի դեմ ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկն ատրճանակ է հանել ու օդ պարզել (տեսանյութ)

65

hayeli.am — Այսօր քաղաքապետարանի դիմաց ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղի ունեցած ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը ատրճանակ է հանել ու օդ պարզել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armday.am-ի թղթակիցը, ոստիկանները, նկատելով սա, անմիջապես մոտեցել են նրան ու փաստաթղթեր պահանջել։ Երիտասարդը, պարզվել է, փաստաթղթեր չի ունեցել ու առաջարկել է ոստիկաններին իր հետ գնալ, որպեսզի տանը փաստաթղթերը ցույց տա։

Այլ մանրամասներ կներկայացվի ավելի ուշ։



Загрузка...