Լրահոս

Տարոն Մարգարյանի հրաժարականը

 

«Երևանը մեծ տուն է, և միջոցներն ուղղվել են այդ մեծ տան բյուջեից: Ես երևանցիների կողմից ընտրվել եմ այս մեծ տան ղեկավար և փորձում եմ պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ», երեկ ասել է Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո, պատասխանելով քաղաքապետարանի շռայլ ծախսերի մասին հարցին:

Այս պատասխանով ամեն ինչ ասված է, ընդ որում՝ ոչ միայն Տարոնի, այլեւ նրա հարազատ իշխանության մասով: Եթե կարճ ձեւակերպենք՝ այդ իշխանությունն իր բնույթով ոչ մի կապ չունի պետության ու պետական խնդիրների հետ:Այս առումով երեկ խիստ խորհրդանշական բան կատարվեց. Քաղաքապետարանում Տարոնի երդմնակալության արարողությունից հետո Երեւանում տեղաց ուժեղ անձրեւ ու կարկուտ: Թեեւ անձրեւը կարճատեւ էր, սակայն Երեւանում իսկական ջրհեղեղ էր, տեղ-տեղ՝ նույնիսկ մեքենաները կիսով չափ ծածկելու աստիճան:

Բնության տարերքը բացահայտեց տարիներ ի վեր Երեւանում կատարվող հանցագործությունը: Տարոն Մարգարյանի ասֆալտաքերումը արդեն հասցրել է դառնալ Երեւանի իշխանության «բրենդը». Տարիներ շարունակ միլիարդավոր դրամներ են ծախսվում Երեւանի ճանապարհներն իբր բարեկարգելու վրա, որի արդյունքը պարբերաբար երեւում է ուժեղ անձրեւների դեպքում, եւ մասնավորապես՝ երեկ:Իսկ հանցագործությունն արդարացնելու լավագույն ձեւը ազգի ու ընտանիքի մասին պոռոտախոսությունն է՝ սկսած օջախի սրբությունից, վերջացրած «օջախ» եկած հյուրերի առաջ պարզերես լինելով:

 

Տարոն Մարգարյանի պարագայում իհարկե պետք է նաեւ որոշ վերապահումներ, ավելի ճիշտ՝ որոշակի հանգամանքներ հաշվի առնել, մասնավորապես՝ անմեղսունակության աստիճանի բարձրացված անհամարժեքությունը, որը սակայն չի փոխում ընդհանուր իրավիճակը: Ընդհակառակը, նրա այդ հոգեվիճակը երբեմն դառնում է կոռուպցիայի ու գողության ինքնախոստովանական ցուցմունքի պես մի բան, ինչպես օրինակ երեկվա նրա հայտարարությունը, որով Տարոնը մատնեց թե իրեն, թե իր հարազատ իշխանությանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing