Տարոն Մարգարյանի ուժի աննախադեպ ցուցադրությունը Մարտի 8-ին

1

Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխվորությամբ, Մարտի 8-ի առիթով մեկը մյուսից տպավորիչ շնորհավորական տեքստեր են հղում Հայաստանի կանանց եւ աղջիկներին, հուզիչ բառակապակցություններով ու նախադասություններով նկարագրելով նրանց գոյությունը, նրանց դերն ու նշանակությունը կյանքում:Առավել հուզիչ է իհարկե այն, որ այդ տեքստերի շարքում է նաեւ մեկը, որ հրապարակված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

Պատկերացնել կարելի է, թե մի քանի օր առաջ Երկիր Ծիրանի խմբակցության կանանց հանդեպ հավաքական ուժի կիրառումից հետո Տարոն Մարգարյանն իր մեջ ինչպես է ուժ գտել այդ շնորհավորանքի համար, այդ թվում կանանց, որոնց կասկածում է իր դեմ ահաբեկության փորձի համար:Համենայն դեպս, Երեւանի քաղաքապետի շնորհավորական տեքստում չկա բացառություն, թե շնորհավորում է բոլորին, բացի Երկիր Ծիրանի խմբակցության երեք կանանցից: Հետեւաբար, Մարգարյանը շնորհավորում է նաեւ նրանց, իսկ դա ուժի եւ ներողամտության բացառիկ ցուցադրություն է:Եթե լուրջ, ապա այսօր կանանց ու աղջիկներին մեկը մյուսից հուզիչ շնորհավորանք հղող Հայաստանի պաշտոնյաներից որեւէ մեկը չունեցավ համարձակություն հստակ եւ միարժեք գնահատական տալ ՀՀԿ խմբակցության այն խմբավորման գործողություններին, որը բռնություն եւ ուժ էր գործադրում Երկիր Ծիրանի խմբակցությունը ներկայացնող կնոջ վրա, ընդ որում այն ժամանակ, երբ արդեն միանգամայն հստակ էր, որ նրա ձեռքի տարայի պարունակությունն արդեն գետնին էր եւ նրանից չկար որեւէ վտանգ:

Այսինքն, չկա այսպես ասած ինքնապաշտպանության բնազդի «ալիբին»:Այսօր շորհավորական շռնդալից խոսքեր հղողների չգտան միարժեք խոսք, որը հստակ կբնութագրեր իրենցից մի քանիսի գործողությունը Երեւանի Ավագանում:Մյուս կողմից, այդ հանգամանքը անշուշտ չի պարունակում առանձնապես մեծ հարցականներ: Կնոջ դերը Հայաստանի իշխանության համար մեծարելի է, քանի դեռ այդ կինն իր դերով կասկածի տակ չի դնում իշխանության որեւէ կոնկրետ տղամարդու որեւէ կոնկրետ դեր:

Ընդ որում, այստեղ չկա ոչ մի անձնական բան, քանի որ խորքային առումով գործ ունենք թերեւս այլ երեւույթի հետ. Հայաստանում տղամարդկանց եւ կանանց չբարձրաձայնված, մտածողության, աշխարհայացքի, մշակույթի մակարդակում գոյություն ունեցող մի գործարքի կամ լուռ կոնսենսուսի հետ՝ կինը հանձնում է հրապարակային գրեթե անսահմանափակ իշխանությունը տղամարդուն, նրա վրա ստվերային իշխանություն ձեռք բերելու համար:Ընդ որում, այդ երեւույթն ինքնին ունի պայմանավորող բազմաթիվ տարաբնույթ գործոններ, պատճառներ, որոնք պայմանավորված են համակարգային խնդիրներով, փոխկապակցված մշակույթին ու մտածողությանը:Նրանք, ովքեր գտնվում են այդ երեւույթից ներս, արժանանում են իշխանության շռայլ շնորհավորանքներին, ովքեր դրանից դուրս են՝ արժանանում են կոշտ վերաբերմունքի, ծաղրի, կամ անհրաժեշտության դեպքում բռնության:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache