Տարոնը գնալով խրվում է. Ինչու է ուշանում Նիկոլ Փաշինյանի հորդորը

208

lragir.am — Տարոն Մարգարյանն ինքը եւ նրա գործունեությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում կոռուպցիոն ռիսկի դասական օրինակ է. տարիներ շարունակ ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են քաղաքապետարանի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ, որն անզեն աչքի համար էլ պարզ է դարձնում պատկերը: Խոսքը միլիարդավոր դրամների մասին է, որոնց մի մասը գնում էր իշխանական «օբշակ»:

Տարոն Մարգարյանի գործունեությունը խնդրահարույց է նաեւ մեկ այլ ուղղությամբ՝ երեւանյան խաժամուժի ներգրավումը քաղաքական իրադարձություններին, մասնավորապես թավշյա հեղափոխության ու հետհեղափոխական օրերին, երբ հարձակումներ եղան խաղաղ ցուցարարների դեմ:

Ներկայում Տարոն Մարգարյանը դիմադրում է իր հրաժարականի պահանջներին, խաժամուժի միջոցով ցույցեր կազմակերպում իր օգտին: Մոբիլիզացվել են դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք հանձնվել են քրեական տարրերի մերձավորներին:

Տարոն Մարգարյանը գնալով ավելի է խրվում, բարդացնելով իր վիճակը: Նա ընտրովի պաշտոն է զբաղեցնում, Ավագանիում ունի մեծամասնություն, եւ նրան պաշտոնանկ անելու տարբերակները սահմանափակ են: Մյուս կողմից, հանրային ընկալման մեջ նրա հրաժարական չտալը կապվում է կոռուպցիան շարունակելու եւ ՀՀԿ-ի «ռեւանշիզմի» հետ, այլ դրդապատճառ հանրությունը չի տեսնում:

Տարոն Մարգարյանը ներկայում հերքում է իր բոլոր առնչություններն արդեն իսկ բացահայտված կոռուպցիոն գործերին ու կրիմինալի գործողություններին, որն իր հերթին կարող է իր դեմ հանել այդ զանգվածին:

Նիկոլ Փաշինյանը Մարգարյանի հրաժարականի մասով հայտարարել էր, որ եթե նման հորդորով դիմի նրան, նա կլսի իրեն: Հնարավոր է՝ Տարոն Մարգարյանը, ելնելով ինչ ինչ նկատառումներից, սպասում է այդ հորդորին: Մյուս կողմից, հենց այդ նկատառումներից ելնելով, հորդորը կարող է եւ չլինել կամ ուշանալ, որի արդյունքում Տարոն Մարգարյանի վիճակն ավելի կբարդանա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache