Լրահոս

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

 

Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ է ընտրվելիշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն՝ Կախա Կալաձեն: Կալաձեին ճանաչում է ոչ միայն ցանկացած վրացի, այլև հազարավոր օտարերկրացիներ:

Բանն այն է, որ մինչև քաղաքական գործունեությանն անցնելը նա հանրահայտ ֆուտբոլիստ էր, խաղում էր իտալական աշխարհահռչակ «Միլան» ֆուտբոլային ակումբում, մեծ հաջողություններ էր գրանցել իր հաշվին:

 

Վրացական ընտրությունների այս հետաքրքիր արդյունքը մեզ ակամա հիշեցրեց հայկական ֆուտբոլային աստղի` Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» ուժեղագույն խաղացողներից մեկը համարվող մեր հայրենակիցը, ճիշտ է, դեռ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, բայց, ո՞վ իմանա, ինչեր կարող են պատահել:

Չէ՞ որ Կախա Կալաձեն նույնպես տարիներ առաջ չէր կարող գուշակել, որ ֆուտբոլի դաշտից կհայտնվի քաղաքապետի աթոռին: Ու քանի որ կյանքն այսպիսի անակնկալներ է մատուցում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմա լուրջ հիմքեր ունի Մխիթարյանից վախենալու համար:

Հենց միայն հեղինակության տեսանկյունից Մխիթարյանը հարյուր անգամ կգերազանցի պարոն Տարոնին: Իսկ եթե վերհիշենք նաև ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե Հայաստանի հասարակության միակ ուրախությունը Հենրիխ Մխիթարյանն է, ապա պետք է ենթադրել, որ ընտրության ժամանակ ֆուտբոլիստը կարող է ստանալ նաև ընդդիմության ձայները:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am