Տարօրինակ արշավ Հայկ Մարությանի դեմ. Դերասանը սկսել է խանգարել…

1

info24.am — 2017թ.-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Սուպեր Մամա 2» ֆիլմի պրեմիերան: Կրկնում եմ. հոկտեմբերի 5-ին, ավելի քան 3 ամիս առաջ: Ֆիլմն այս անգամ էլ մեծ հաջողություն գրանցեց և դարձավ նախորդ տարվա ամենաշատ դիտվածը:

Բացի այդ, դեռ մեկ ամիս առաջ համացացում արդեն հասանելի էր այն, և բոլոր ցանկացողները կարող էին նաև այդ միջոցով դիտել:

Այս 3 ամսվա ընթացքում, գրեթե ոչ մի հրապարակային քննադատություն չհնչեց ֆիլմի հասցեին, սակայն Ամանորից հետո, երբ ֆիլմն արդեն կորցրել էր իր ակտուալությունը, տարօրիակ կերպով տեղաց քննադատությունների տարափը՝ ֆիլմի ու հատկապես Հայկ Մարության անձի շուրջ: Հայկն այստեղ հանդես էր գալիս, որպես դերասան և պրոդյուսեր:

Ֆիլմի գեղարվեստական արժեքի մասին, թերևս, պետք չէ խոսել: «Քարե դարդի» ռեյթինգին հետևելուց հետո, երբ վերջինս բավական սիրված էր նաև երեխաների շրջանում, ամեն բան պարզ է դառնում:

Թեպետ, «Սուպեր Մամա 2-ը» ստեղծված էր զուտ ծիծաղ ու բարձր տրամադրություն փոխանցելու համար, ինչը և հաջողվեց ֆիլմի ստեղծողնեին:

Այստեղ հատկանշականն այն է, որ ֆիլմի լույս տեսնելուց ավելի քան 3 ամիս անց սկսվում է բողոքների ու քննադաությունների հեղեղ, թեպետ ոչինչ չէր խանգարում ավելի վաղ այդ անելուն:

Կարծել, որ բոլոր քննադատողնեը մինչ այս միասնաբար չէին դիտել ֆիլմը, մեղմ ասած միամտություն կլինի, իսկ համարել, որ ֆիլմը մինչ այս դիտողների մեջ չկային հանրային մարդիկ, որոնց դուր չէր եկել ֆիլմն ու այդ բողոքները չէին հրապարակայնացվել՝ չստեղծելով հասարակական հնչեղություն, նույնպես անլուրջ կլիներ:

Ու այստեղ կոնկրետ թիրախը հենց Հայկն է, չնայած նրան, որ ֆիլմի վրա աշխատել են ոչ պակաս հայտի ու սիրված դեմքեր՝ հանձինս Գարիկ Պապոյանի և Ռոբերտ Մարտիրոսյանի, ով, ի դեպ, ֆիլմի սցենարիստներից էր:

Ինչևէ, այն որ «Սուպեր Մամա 2-ն» անհաջող ֆիլմ էր, դա անհերքելի է, անհերքելի է նաև, որ ցանկացած վատ երևույթ պետք է ունենա առողջ քննադատություն: Սակայն մի դեպքում՝ հիանալ Հայկի ու նրա թիմի ստեղծած արտադրանքով, իսկ մյուս դեպքում ուղղակի քարկոծել, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ:

Իհարկե այդ բողոքների, ֆիլմին բացասական վերաբերմունք տվողների շրջանում նույնպես կային առողջ հիմքեր, բայց մեծամասաբ, դա զուտ մակերեսային ու անձնային թվացող մեղադրանքներ էին:

Իսկ մեղադրելիս, հարկ է ամբողջ ստեղծագործական թիմին ընդգրկել, և ոչ թե թիրախավորել կոնկրետ մեկին ու ցեխ շպրտել վերջինիս վրա, այլապես տպավորություն է ստեղծվում, որ այդ արվում է ոչ թե պատահականորեն, այլ ուղորդված:

Անդրանիկ Ջալալյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache